Ռուսաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվել է
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 30–ին կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվել է, նա 39 աստիճան ջերմություն ուներ։
Միխայիլ Միշուստինի փոխարեն կառավարության ղեկավարի պարտականություններն է կատարելու առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, որը մինչ այդ Պուտինի օգնականն էր տնտեսական հարցերով։
Նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ Միշուստինը կշարունակի «մասնակցել համատեղ որոշումների կայացմանը», սակայն «տնտեսական քաղաքականությունում ոչ մի կտրուկ որոշում մինչև վարչապետի վերադարձը չի ընդունվելու»։
Միխայիլ Միշուստինը մեկ ամիս առաջ հայտարարությամբ էր հանդես եկել այն մասին, որ «կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նվազագույնի է հասցվել»։
Ապրիլի 30–ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով 106,498 վարակված կա, նրանցից 1,073–ը մահացել է։ Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան յոթ հազար դեպք և մահվան ավելի քան հարյուր դեպք։
- «Կերակրեք կատուներիս, և ես տանը կմնամ»․ Ռուսաստանում բազմահազարանոց «բողոքի ակցիաներ» են համացանցում
- Կորոնավիրուս, նորություններ
- Վրաստան․ արդյո՞ք զանգվածային թեստավորումն անհրաժեշտ է