Ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը ստիպել են դադարեցնել աշխատանքն Էստոնիայում
∗ Հաղորդագրությունը հրապարակվել է Radio Free Europe/Radio Liberty-ում
Ռուսական Sputnik իշխանամետ տեղեկատվական գործակալությունն Էստոնիայում աշխատանքը դադարեցրել է այն բանից հետո, երբ դրա գրեթե 30 տեղացի աշխատակից աշխատանքից ազատվել է 2020 թ-ի հունվարի 1-ից։
Կոլեկտիվը հայտարարություն է հրապարակել, որում հաղորդել է, որ դա ինքնակամ ազատում չէ, այլ ճնշում էստոնական ոստիկանության կողմից։
Էստոնիայի իրավապահ մարմինները դեռ 2019 թ-ի դեկտեմբերին զգուշացրել են «Սպուտնիկի» էստոնական մասնաճյուղին, որ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պատճառով։
___________________________________________________________________________________________
• Վրաստանի իշխանությունները կապված են ֆեյսբուքյան հարյուրավոր կեղծ էջերի հետ
• Արդյո՞ք Եվրոպան վախենում է ռուսական պրոպագանդայից
___________________________________________________________________________________________
«Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտը մեզնից յուրաքանչյուրին վերջնագիր է ներկայացրել. կամ մենք խզում ենք մեր աշխատանքային պայմանագրերը… և էլ չենք աշխատում «Սպուտնիկ Էստոնիայում», կամ նրանք մեր դեմ քրեական գործ են հարուցում», — ասվում է հայտարարությունում։
Կոլեկտիվը նաև ափսոսանք է հայտնում, որ «լրագրողների քրեական հետապնդումն իրականություն է ժամանակակից Եվրոպայում» և խոստանում «պայքարել Էստոնիայում ընթերցողների իրավունքի և դրա սահմաններից դուրս լիարժեք տեղեկություն ստանալու համար»։
«Սպուտնիկ» գործակալության համատեքստը
«Սպուտնիկ Էստոնիան» իր կայքում հրապարակում է տեքստային, աուդիո- և տեսանյութեր ռուսերեն և էստոներեն լեզուներով։
Ծառայությունը վերահսկվում է ռուսական «Ռուսաստանն այսօր» պետական մեդիաընկերության կողմից, որը ներառում է նաև հեռուստաալիքը, որը նախկինում հայտնի էր որպես Russia Today, և ՌԻԱ-Նովոստիի լրահոսը։
«Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հեռուստամեկնաբան է, որը հայտնի է իր բազում հակաարևմտյան հայտարարություններով։ Նա այն մարդկանց թվին է պատկանում, որոնք ներառված են Եվրամիության պատժամիջոցների ցանկում։