Պուտինն Աբխազիա է մեկնում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Աբխազիա է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որքանով նախապես հայտնի է, երկու ժամով:
Բուն այցի մասին տեղեկատվությունը շատ քիչ է: Հայտնի է միայն հանդիպման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև այն, որ Պուտինը հանդիպելու է Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ Պիցունդա հանգստավայրում:
Հանդիպման վայրի ընտրությունը տեղական հասարակությունում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել.
- Սուխումում Պուտինն արդեն եղել է իր նախորդ այցի ժամանակ;
- Անվտանգություն ապահովելն ավելի հեշտ է Պիցունդայում, քան Սուխումում;
- Հանդիպումը երկար չի տևի, այդ պատճառով էլ Պիցունդան է ընտրվել, քանի որ դրանից մինչև Սոչի, ուր Պուտինը մեկնելու է, շատ ավելի մոտ է:
Իսկ ամսաթվի ընտրությունը բավականին ակնհայտ է. ինը տարի առաջ Հարավային Օսիայում վերսկսված ռազմական հակամարտությունը բերեց նրան, որ Ռուսաստանը երկու շաբաթ անց ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Նախագահ Ռաուլ Հաջիմբայի վարչակազմին մոտ աղբյուրների տվյալներով՝ ռուս-աբխազական բարձր մակարդակի հանդիպումը չի ենթադրում որևէ երկկողմանի համաձայնագրերի ստորագրում:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի