Պատուհանից ծխուկները դեն նետելու «ավանդույթը» հանգեցրել է հրդեհի Բաքվի բազմահարկ շենքում
Բաքվի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է բնակարաններից մեկը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառ է դարձել պատուհանից դեն նետված ծխուկը։ Բաքվի բազմահարկ շենքերում չհանգցրած ծխուկները պատուհանից դեն նետելը սովորական գործ է։ Հրդեհը սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ այդ վատ սովորությունն իսկապես վտանգավոր է։
• Անտառային հրդեհներ Ադրբեջանում․ պաշտոնյաները կարծում են, որ մեղավոր է ոչ թե շոգն, այլ մարդիկ
• Բաքվի Շանհայը. թաղամասը, որտեղ աղբը նետում են գնացքի տակ, շուտով անհետանալու է
Ըստ քննության վարկածի՝ հրդեհն այսպես է տեղի ունեցել. վերևի հարկերի բնակիչներից մեկը ցած է նետել չհանգցրած ծխուկ, այն ընկել է երկրորդ հարկի պատշգամբ, և հրդեհ է բռնկվել։
Թե հստակ ով է մեղավոր, ինչ կարող է տեսականորեն նրան սպառնալ, հայտնի չէ։
Թեև Ադրբեջանում օրենք կա, որն արգելում է աղբը որևէ տեղ նետել, աղբամանից բացի, գործնականում ոչ ոքի դրա համար չեն պատժում։ Եվ եթե կենտրոնական փողոցներում կանոնները քիչ թե շատ պահպանվում են, ապա բազմահարկ շենքերում բնակիչներից շատերը ծխուկները բակ են նետում։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Լիովին հավատում եմ այդ վարկածին։ Ես ինքս մի քանի անգամ կռվել եմ հարևաններիս հետ, որոնք պատշգամբից դեն են նետում այրվող ծխուկները»;
«Ես էլ եմ հավատում։ Պետք է մտածել, թե ինչպես գտնել նրանց, ովքեր այդպես են անում»;
«Այդպիսի մի ծխուկի պատճառով մեր ներքնակը մի օր այրվեց, որը պատշգամբում չորանում էր»;
«Մի անգամ էլ վառվող ծխուկը քիչ էր մնացել գլխիս ընկներ»։