Պատմական վեճ «Ալանիա պետության» շուրջ. կարաչայների կոնգրեսը դեմ է Հարավային Օսիայի անվանափոխությանը
Կարաչայների կոնգրեսը խնդրել է Ռուսաստանի ԱԳՆ-ին թույլ չտալ Հարավային Օսիան անվանափոխել Ալանիա, քանի որ դա «հակասում է Ռուսաստանի շրջանների և ժողովուրդների պատմությունների իրական փաստերին»:
Կարաչայ ժողովորդի կոնգրեսը ուղերձ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է «Կավկազսկիյ ուզելը»: Ուղերձի հեղինակները նշում են, որ Ալանիան Հյուսիային Կովկասի առաջին պետությունն է, որի կազմի մեջ են մտեղ ներկայում գոյություն ունեցող մի շարք շրջանների Չեչնիայի, Ինգուշիայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո- Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի տարածքները, Ստավրոպոլի երկրամասը և Կրասնոդարի երկրամասի մի մասը:
Այդպիսով, ուղերձի հեղինակների կարծիքով, «պատմական Ալանիան այն երկիրն է, որտեղ ապրել են Հյուսիսային Կովկասի բազմաթիվ բնիկ ժողովուրդների նախնիները»: Բացի այդ, «ալան» էթնոնիմի վերջին կրողը կարաչայ-բալկարների ժողովուրդն է, հիշեցնում է կոնգրեսը: Հետևաբար, «Ալանիա» անվան կամայական և միակողմանի յուրացումը պետք է դիտել որպես պաշտոնական հավակնություն Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների պատմական ժառանգության նկատմամբ, որոնք հետագայում կարող են վերածվել հավակնությունների մեր երկրի համապատասխան տարածքների նկատմամբ»,- ասվում է ուղերձում:
Կոնգրեսի ներկայացուցիչները խնդրում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին միջամտել հարցին և «ջանքեր գործադրել՝ թույլ չտալու համար Ռուսաստանի կողմից նման անվանափոխության ճանաչումը»:
«Հարավային Օսիայի Հանրապետությունը» «Հարավային Օսիայի Հանրապետություն-Ալանիա պետություն» անվանափոխելու հանրաքվեն նշանակված է ապրիլի 9-ին և տեղի կունենա նախագահական ընտրություններին զուգահեռ:
Վրաստանի նախագահը և վարչապետը հանրաքվեն որակել են որպես անօրինական և դիմել են միջազգային հանրության արձագանքին:
- Ալանիան միջնադարյան պետության անվանում է, որը ձևավորվել է իրանալեզու քոչվոր և տեղի կովկասյան ցեղերից: Պետությունը գոյություն է ունեցել 1-ին հազարամյակի սկզբից մինչև 14-ր դարի կեսերը: Հնագույն Ալանիայի պատմական ժառանգության նկատմամբ, օսերից բացի, հավակնություններ ունեն Հյուսիսային Կովկասի նաև այլ ժողովուրդներ:
- Այս պահին Ալանիա անվանումը պաշտոնապես առկա է մինայն մեկ պետության անվանման մեջ՝ Հյուսիսային Օսիա-Ալանիա: