«Պավելի սպանությունը». լրագրող Շերեմետի մահվան հետաքննությունը
Հրոմադսկոյե ուկրաինական հեռուստաընկերության հետաքննությունների «Слідство.Інфо» խմբագրությունը հետաքննող լրագրողների OCCRP միջազգային ցանցի գործընկերների հետ մեկտեղ ներկայացրել է ֆիլմ-հետաքննություն ռուսական և ուկրաինական հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանության մասին:
Շերեմետը սպանվել է 2016թ-ի հուլիսին Կիևի կենտրոնում. աշխատանքի գնալիս նրա մեքենայում պայթուցիկ սարք է աշխատել: Հետաքննություն է ընթանում արդեն գրեթե 1 տարի, սակայն հանցագործությունը մինչև այսօր բացահայտված չէ: Լրագրողները բազմաթիվ հետաքրքիր փաստեր են գտել, որոնց վրա հավանաբար ուշադրություն չի դարձրել քննությունը:
Մանրամսան այն մասին, թե ինչ է հաջողվել իմանալ լրագրողներին՝ «Պավելի սպանությունը» ռուսալեզու ֆիլմում: