Նորվեգիան Ֆինլանդիային լեռ է նվիրում
The Gardian-ը գրում է, որ Նորվեգիան լրջորեն մտածում է իր սահմանները փոփոխելու մասին: Խոսքը Հալթա լեռնային զանգվածի մասին է, որով անցնում է երկու պետությունների միջև սահմանը: Զանգվածի մեծ մասը գտնվում է Ֆինլանդիայի տարածքում, սակայն ամենաբարձր գագաթը՝ 1365 մետրանոց կետը, Նորվեգիայի տարածքում է: Հենց այդ սարն են նորվեգացիները որոշել նվիրել հարևաններին:
Այդ պլանն իրագործելու համար Նորվեգիան ստիպված է իր սահմանը մոտ 40 մետրով փոփոխել: Արդյունքում՝ Նորվեգիան կկորցնի սեփական տարածքի 0,015 քառակուսի մետրը: Եթե Օսլոն համապատասխան որոշում կայացնի, նվիրած լեռն ամենաբարձրը կլինի Ֆինլանդիայում: Ֆինլանդիային նման նվեր անելու նախաձեռնությունն առաջին անգամ արտահայտվել է 2015թ-ին Ֆեյսբուքում, որին աջակցություն են հայտնել բազմաթիվ նորվեգացիներ: