ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բաթումի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի Բաթում քաղաքի նավահանգիստ։ ՆԳՆ տվյալներով՝ այցի շրջանակում Սև ծովում համատեղ զորավարժություններ կկայանան Վրաստանի ափային պահպանության և ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանումների նավերի մասնակցությամբ։
Բաթումում ՆԱՏՕ-ի հակաականային գործունեության երկրորդ մշտական ստորաբաժանման (SNMCMG2) կազմում են իսպանական (ֆլագմանյան), իտալական, բուլղարական, ռումինական և թուրքական ռազմածովային նավեր։ Ստորաբաժանման հրամանատարն առաջին դասի կապիտան Նանես դե Պրադոն է, հաղորդում է ՆԳՆ-ն։
ՆԱՏՕ-ի նավերն արդեն երկրորդ անգամ են Վրաստան գալիս 2021 թ․-ին։
«Մեդիայի զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն վեց տարի է՝ զբաղվում է Վրաստանում հակաարևմտյան քարոզչության տարածման ուսումնասիրմամբ, սեպտեմբերի 22-ին հաշվետվություն է հրապարակել, որում ասվում է, որ Վրաստանում հակաարևմտյան ուղերձների քանակը եռապատկվել է վերջին հինգ տարում։ Հատկապես աճել է հակաամերիկյան ուղերձների քանակը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի դեմ մեկնաբանությունների քանակը գրեթե կրկնակի կրճատվել է ինտեգրացիոն նախաձեռնությունների բացակայության պատճառով։
ՆԱՏՕ-ի վերաբերյալ երկու նոր միտում է նկատվել․ ՆԱՏՕ-ն ֆունկցիոնալ չէ համավարակի պատճառով/ՆԱՏՕ-ն = վարակման սպառնալիք, Արցախյան հակամարտությունը փոխում է ՆԱՏՕ-ի անվտանգությունը։
Հատկանշական է նաև, որ 2020 թ-ին երեք նոր հաղորդագրություն է հայտնաբերվել ԱՄՆ ներքին գործընթացների վերաբերյալ․ Ամերիկան մասնատված է/ընտրությունները կեղծված են/Ամերիկան ուրիշներին սովորեցնելու բարոյական իրավունք չունի, Ամերիկայում համակարգային ռասիզմ է և Ամերիկան կոռումպացված է։