Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է։ Նրան, հավանաբար, թունավորել են
Հայտնի ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին անգիտակից վիճակում գտնվում է Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ թունավորման կասկածանքով։
Նավալնին ինքնաթիռով Մոսկվա էր վերադառնում Տոմսկից, երբ անսպասելիորեն ինքնազգացողությունը վատթարացել է, հաղորդել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ Նավալնուն շտապ հիվանդանոց են տեղափոխել։
«Կասկածում ենք, որ Ալեքսեյն թունավորվել է ինչ–որ բանով, որը լուծված է եղել նրա թեյի մեջ։ Դա միակ բանն է եղել, որը նա խմել է առավոտից», — գրել է Կիրա Յարմիշը Twitter–ում։
Համացանցում ինքնաթիռի մեջ արված տեսանյութ է տարածվում, որում լսվում է, թե ինչպես է Նավալնին գոռում ցավից գիտակցությունը կորցնելուց առաջ։
ალექსეი ნავალნი მოწამლეს🆘 რუსი ოპოზიციონერი პოლიტიკოსი და პუტინის ყველაზე მძაფრი კრიტიკოსი ალექსეი ნავალნი ქალაქ ომსკის საავადმყოფოში, უგონო მდგომარეობაში იმყოფება.◾️ ნავალნი დღეს დილით, ტომსკიდან მოსკოვში ბრუნდებოდა და თვითმფრინავში ცუდად გახდა. ამის გამო, ავიალაინერი ომსკში დაეშვა და ალექსეი ნავალნი სასწრაფო დახმარების ავტომანქანით საავადმყოფოში გადაიყვანეს.◾️ „კორუფციასთან ბრძოლის ფონდის“ (სწორედ მისი ხელმძღვანელია ნავალნი) მდივანი კირა იარმიში, რომელიც პოლიტიკოსთან ერთად იმყოფებოდა, ტვიტერზე წერს, რომ ალექსეი ნავალნი მოწამლულია.
Posted by ჯემნიუსი — JAMnews Georgian on ხუთშაბათი, 20 აგვისტო, 2020
Սոցցանցերի մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքական գործչին հասցնում շտապօգնության մեքենայի մոտ օդանավակայանի թռիչքուղուց։
Նավալնին ծանր վիճակում է, նա արհեստական շնչառության սարքի է միացված, լրագրողներին հաղորդել է հիվանդանոցի բժշկական ծառայության պետ Անատոլի Կալինիչենկոն, սակայն «ոչ մի համոզվածություն չկա, որ նրա վիճակը պայմանավորված է թունավորմամբ»։
Հիվանդանոցի ներկայացուցչի հարցազրույցը՝
Выступление представителя больницы pic.twitter.com/s9vfS0cSDq
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
Կիրա Յարմիշ (@Kira_Yarmysh) August 20, 2020
Հիվանդանոց, որտեղ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, ոստիկանության և Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցներ են ժամանել։
• Թե ինչպես գլխավոր ռուս ընդդիմադիրը մեդիակայսրություն ստեղծեց սոցցանցերում
• Ինչ է մտածում Կովկասի մասին Ռուսաստանի նախագահի պոտենցիալ թեկնածու Նավալնին
• Մեկնաբանություն.Միխայիլ Շևելյով, Մոսկվա
Ո՞վ է Նավալնին
44-ամյա քաղաքական գործիչ և կոռուպցիայի դեմ պայքարի շարժման ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հին ոխերիմ քննադատն է։
Նա Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիրն է, որը զբաղվում է ռուսական իշխանությունում կոռուպցիայի հետաքննությամբ։
Անցյալ տարի նրա Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը պաշտոնապես «արտասահմանյան գործակալ» է հայտարարվել, ինչն իշխանություններին թույլ է տվել այն լրացուցիչ ստուգումների ենթարկել։

Նավալնին մի քանի անգամ կալանավորվել է չարտոնված ակցիաների մասնակցելու համար։
2013 թ–ին նա դատապարտվել է «Կիրովլեսի» գործով, որը վերաբերում էր պետական սեփականության հափշտակությանը։ Նավալնին իր դատավճիռը քաղաքական էր անվանել։
Դատվածության պատճառով նրան մերժեցին 2018 թ–ի նախագահան ընտրություններին մասնակցելու հարցում։
2019 թ–ի հուլիսին Նավալնին կալանավորվել էր, նա տեղափոխվել էր Մոսկվայի կլինիկական հիվանդանոց՝ «սուր ալերգիկ ռեակցիա» ախտանիշով։ Բժշկներն այն ժամանակ չկարողացան պարզել ալերգենը։
Պուտինի թունավորված հակառակորդները։ Ցանկ
Վլադիմիր Պուտինի քննադատների ցանկը, որոնք անսպասելի թունավորման զոհ են դարձել Ալեքսեյ Նավալնու ախտանիշներին նման ախտանիշներով, բավականին երկար է․
— Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդար;
— լրագրող Յուրի Շչեկոչիխին (մահացել է);
— լրագրող Աննա Պոլիտկովսկայա (հետագայում սպանվել է);
— ընդդիադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա–Մուրզա–կրտսեր (երկու անգամ թունավորվել է);
— հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկո, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում (մահացել է);
— հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան, որոնք ապրում են Մեծ Բրիտանայում (փրկվել են բժիշկների կողմից, սակայն մահացել է պատահական մի մարդ, որը վերցրել է թունավոր նյութի սրվակը)։