Երևանում «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել
Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում այսօր 13.10 պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել, որի օջախի 14.00 դրությամբ արդեն մարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Սկզբից հայտարարվում էր, որ հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ապա խոսքը գնում էր 10 հաշվարկի մասին:
ԱԻՆ-ը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է այրվող քիմիական նյութից՝ լաք-էթինոլից, նաև հավաստիացնում, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, ծուխը բնակչությանը համար վտանգավոր չէ՝ առողջության համար վնաս չի ներկայացնում:
Գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշել է, թե քիչ հավանական է համարում, որ պայթյունը առիթ դառնա «Նաիրիտ» գործարանի մյուս բաժինների հրդեհի համար:
«Հիշում եք, որ «Նաիրիտ» գործարանի 20 բաժնի պետերին հեռացրեցին վերջերս՝ համարելով, որ նրանք որևէ լուրջ աշխատանք չեն անում: Հիմա այդ հեռացված բաժնի պետերից մեկի բաժին է վառվում: Այնտեղ, իհարկե, կային պայթունավտանգ նյութեր, ու այդ մարդիկ դա էին ապահովում, անիմաստ չէին աշխատում, ինչպես ոմանք ենթադրում էին»,- ասել է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակցուհին։
Այս տարիներին «Նաիրիտում» ևս երկու դեպք է գանցվել, երբ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:
1. 2006թ․ սեպտեմբերի 23 — «Նաիրիտ»-ում տեղի էր ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով տուժել էր 4 աշխատող, վնասվել՝ 7 ավտոմեքենա։
2. 2009թ. մայիսի 14 — միանգամից 2 պայթյունները գործարանի 4 աշխատակցի կյանք էին խլել: