Նաթիկ Ջաֆարլին ազատության մեջ է
Նասիմինի շրջանային դատարանն այսօր երեկոյան անսպասելի որոշում է կայացրել ազատ արձակել ReAl կուսակցության գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլիին:
Նաթիկ Ջաֆարլին ձերբակալվել էր Օգոստոսի 12-ին՝ ապօրինի ձեռնարկատիրության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Որպես խափանման միջոց դատարանը որոշել էր նրան 4 ամսով կալանավորել:
Նաթիկ Ջաֆարլին հայտնի է որպես տնտեսագետ-փորձագետ, ակտիվ է սոցցանցերում: Վերլուծական էսեները նրան դարձրել են անկախ լրատվամիջոցների «սիրած մեկնաբանը»:
Նաթիկ Ջաֆարլին բանտում ուղիղ 29 օր է անցկացրել: Խոստովանում է, որ իր ազատ արձակումը նույնքան անսպասելի էր, որքան կալանքը: «Ես կարծում էի, որ բանտում մի քանի տարի կանցկացնեմ, պատրաստ էի դրան»: Ծիծաղելով նա պատմում է, որ այս ընթացքում իր գլխավոր ձեռքբերումը իր բանտախուց պատահական մտած մի քանի թիթեռների ազատ արձակելն էր:
Ջաֆարլին լրագրողներին հայտնեց, որ իր գործով քննությունը շարունակվում է, սակայն նա մտադիր է հասնել բոլոր մեղադրանքները հանելուն և դրա համար պատրաստ է անգամ Եվրոպական դատարան դիմել:
Հրապարակվել է 09.09.2016