Մոսկվայի քաղաքապետ․ «Կորոնավիրուսով վարակվածներն իրականում զգալիորեն ավելի շատ են»
Ռուսաստանում սկսվում է թեստերի զանգվածային գնում, ենթադրվում է թեստավորել օրական տասնյակ հազարավոր մարդկանց։ Փորձագետները վատատեսորեն են տրամադրված
Հիմնական աղբյուրներ՝ Մեդիազոնա, Բի–Բի–Սի
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 25–ի առավոտյան Ռուսաստանում կորոնավիրուսով 495 հիվանդ կա։
Սակայն վարակվածների իրական թիվը պաշտոնականից շատ ավելի մեծ է, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ներկա պահին [միայն Մոսկվայում] հիվանդ է մոտ 500 մարդ։ Պարզապես մի մասը դեռ հաստատված չէ։ Հիվանդների թիվն իրականում զգալիորեն ավելի մեծ է։
Շրջաններում թեստավորման ծավալն ընդհանրապես շատ ցածր է, և իրական պատկերը ոչ ոք չգիտի», — ասել է Սոբյանինը։
Մոսկվայի քաղաքապետարանին ակտիվորեն քննադատում են, որ թեստավորումը հասանելի է միայն նրանց, ովքեր վերադարձել են մեծ թվով հիվանդներ ունեցող երկրներից։
Սակայն Մոսկվայի իշխանությունները գործում են ըստ կանոնների՝ որոնք ընդունված են համառուսական մակարդակով։
Սրբավիրուս։ Ռուսաստանում պանդեմիայից պաշտպանվում են՝ բոլորով միասին համբուրելով սուրբ մասունքները
Կորոնավիրուսը Ռուսաստանում․ թոքաբորբի դեպքերի կասկածելի աճ
Մարտի 20–ին Ռուսաստանի կառավարությունը փաստաթուղթ է ընդունել, որը թույլատրում է կորոնավիրուսի թեստերի գնումը պարզեցված կարգով։
Թեստերի մատակարարման արտոնագիր է ստացել միան մեկ ընկերություն՝ «SmartLifeCare»–ը։ Այն թեստեր է գնում ռուս–ճապոնական «Էվոտեք–Միրայ գենոմիքս» ընկերությունից, որը պատկանում է ճապոնական K.K. Mirai Genomics–ին։
Պայմանագրում, հնարավոր է, որ իշխանության հետ կապված խոշոր բիզնեսի շահ կա։ Ինչպես պարզել է Բի–Բի–Սին, «SmartLifeCare»–ը մտադիր է ներդրում կատարել Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամում։ Իսկ այդ հիմնադրամի վերահսկիչ փաթեթը պատկանում է Ալեքսեյ Կոզլովին, որը Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական «Սիբուր հոլդինգ» ընկերության կառավարման անդամ է։
Ինչպես հաղորդվում է, Մոսկվայի քաղաքապետարանը «SmartLifeCare»–ից արդեն 192 ռուբլու [շուրջ $2,5 մլն] թեստ–համամկարգեր ու թեստեր է գնել։
Պլանավորվում է նաև, որ արդեն մի քանի օրից Ռուսաստանի մայրաքաղաքում օրական մինչև 10 հազար թեստ է անցկացվելու։
Դրա համար Մոսկվայում փակվում է թեստավորման ինը լաբորատորիա։
Ակնկալվում է, որ քաղաքը պատրաստվում է հասնել օրական 25-28 հազար թեստի, Բի–Բի–Սիին հաղորդել է քաղաքապետարանի աղբյուրը։
Ռուսաստանը Չինաստանի հետ ընդհանուր սահման ունի, որը չի փակվել։ Մինչև վերջերս բաց էին սահմանները նաև այլ պետությունների հետ, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը։
Փորձագետներն ենթադրում են, որ ռուսաստանցիների զանգվածային թեստավորումը կորոնավիրուսի վերաբերյալ ավելի իրական և ավելի վատատեսական պատկեր կգծանշի Ռուսաստանում։
