«Միշայի ուղին»։ Վրաստանի մասին Սաակաշվիլիի հերթական հայտարարության պատճառով անհանգստացած է Ուկրաինայի ԱԳՆ–ն
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդին կից գործադիր կոմիմտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ «մեծ պլաններ ունի» ինչպես Ուկրաինյում, այնպես էլ Վրաստանում, աշնանն էլ «Վրաստանում վճռորոշ բեկման» է պատրաստվում։
Վրաստանի հարցերում Սաակաշվիլիի ակտիվության վերաբերյալ անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արտգործնախարարը։
Ֆեյսբուքյան իր մեծ գրառման մեջ, որում Սաակաշվիլին հիմնականում խոսում է բարեփոխումների կոմիտեի գործունեությունից, նա անդրադարձել է նաև Վրաստանին։
«Այս աշնանը պատրաստվում եմ Վրաստանում վճռորոշ բեկման։ Մենք վերջ կտանք իմ Հայրենիք Վրաստանի նվաստացմանն ու իմ ժողովրդի ոչնչացումը Ռուսաստանի դրածո, օլիգարխ Իվանիշվիլիի կողմից և վրացական պետականությունը կվերադարձնենք զարգացման արագ ռելսերի վրա, անգամ եթե ես անձամբ ստիպված լինեմ դրա համար ամենաբրձր գինը վճարել»։
«Այո, ես մարտնչում եմ և Ուկրաինայում, և Վրաստանում։ Այո, ես չեմ հավակնում բարձր պաշտոնների ոչ մի երկրում։ Սակայն ես հստակ գիտեմ, որ տարածաշրջանային առաջնորդ եմ և շատերի համար կապված եմ բարեփոխումների հույսի հետ, և այդ մարդկանց ես չեմ հիասթափեցնի, ինչ էլ լինի, որքան թանկ էլ ինձ համար դա արժենա», — գրել է Սաակաշվիլին։
Եվ իր ուղերձն ավարտել է հետևյալ խոսքերով․
«Իմ ուղին Միշայի ուղին է, և մենք կհաղթենք»։
Սաակշվիլիի հայտարարություններին արձագանքել է Ուկրաինայի արտգոծնախարար Դմիտրի Կուլեբան․
«Նրա յուրաքանչյուր հայտարարություն ավարտվում է նրանով, որ Ուկրաինայի դեսպանին հրավիրում են Վրաստանի ԱԳՆ և դժգոհություն հայտնում պարոն Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։ Դիսբալանսը դրանում է, որ մասնավոր անձը ելույթ է ունենում, իսկ պետությունը դրա համար պատասխան է տալիս», – նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան գնահատում է Վրաստանի հետ բարեկամությունն ու հարաբերությունների կայունացման հույս ունի։
«ԱԳՆ դիրքորոշումն առավելագույնս հստակ է․ պարոն Սաակաշվիլին մասնավոր անձ է և Վրաստանի իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանություններում Ուկրաինայի դիրքորոշումը չի ներկայացնում», – ընդգծել է Կուլեբան։
Սա առաջին դեպքը չէ, երբ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում կատարվող գործընթացները գնահատում է Ուկրաինայում պետական պաշտոն ստանձնելուց հետո։
Նման մի հայտարարությունից հետո, որում նա գրել է, որ չի կարող հանգիստ հետևել Վրաստանի փլուզմանը և կառավարության փոփոխման համար պայքարի առաջամարտիկ է լինելու, Վրաստանում Ուկրաինայի դեսպանն ԱԳՆ էր հրավիրվել՝ պարզաբանումներ տալու։
Հուլիսի 9–ին Վրաստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ուկրաինական կողմին Միխեիլ Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութի պատճառով, որում նա ասել է, որ «վրացական կառավարությունը բացարձակ ոչ լեգիտիմ է»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7–ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդին կից գործադիր կոմիտեի նախագահ։
Այդ առնչությամբ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն Թբիլիսի էր կանչվել խորհրդատվական հանդիպման։