Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 10-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ադրբեջանւը կրկին խախտում է հրադաարը և հրետակոծում է խաղաղ բնակավայրերը
Այս պահին հրթիռակոծում է Ստեփանակերտը: Այսն մասին Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները սպանել են մորն և նրա հաշմանդամություն ունեցող որդուն - Արցախի օմբուդսմեն
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ այս ռազմական հանցագործությունը կատարել են ադրբեջանցի դիվերսանտները՝ Հադրութ ներթափանցելու փորձի ընթացքում: Գործն արդեն հետաքննվում է, և հոկտեմբերի 11-ին մանրամասներ կներկայացվեն սեփական տան մեջ քաղաքի երկու բնակիչների սպանության մասին:
-
Հակառակորդը գնդակոծում է Թարթառ քաղաքը. Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի ռեժիմը, հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ից սկսած, հրետակոծում են Թարթառ քաղաքի ուղղությամբ»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
-
ՀՀ պաշտպանության նախարարը և ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման մեխանիզմները
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն քննարկել են այսպես կոչված հումանիտար հրադադարի մանրամասներն ու պայմանները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ստորագրած պայմանագրի համաձայն՝ հակամարտության կողմերի միջև ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման ընթացակարգերը կանցկացվեն ԿԽՄԿ միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
-
Ադրբեջանին կարելի է կանգնեցնել միայն Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմամբ. Ղարաբաղի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար: Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների «եռյակ դաշինքը» կրկին հարձակում է նախաձեռնել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի վրա, չնայած հրադադարի մասին հայտարարությանը: Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ստեղծված իրադրությունում Ադրբեջանին կարելի է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմամբ:
-
Ադրբեջանը դիվերսիայի փորձ է ձեռնարկել Հադրութում. Ղարաբաղի Պաշտպանության բանակ
Ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ մինչև հրադադարի հաստատման ռեժիմի ժամը։ Հրադադարի հաստատումից երեք ժամ անց, Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, շարունակվել է դիվերսիոն խմբի վնասազերծումը.
«Ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ թելադրված են Հադրութի գրավման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ապացուցելու ցանկությամբ»։
Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է։ -
Հայկական զինված ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը. Ադրբեջանի ՊՆ
Չնայած այսօր ժամը 12:00-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը՝ հայկական բանակը փորձել է գրոհել ռազմաճակատի Աղդեր-Թերթեր և Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Միաժամանակ, հայկական զինված ուժերի կողմից հրետակոծության են ենթարկվում Ադրբեջանի մի քանի բնակավայրեր:
Թշնամու բոլոր փորձերը հաջողությամբ կասեցվել են մեր ստորաբաժանումների կողմից: Համարժեք միջոցներ են ձեռնարկվում հայկական բանակի դեմ:
-
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկատվությունը՝ Կապանի վրա հրթիռային կրակի մասին
«Հայկական կողմի տեղեկատվությունը՝ մեր ստորաբաժանումների կողմից Կապանի վրա ենթադրյալ հրթիռային հարձակման, զոհերի և վիրավորների առկայության մասին, սուտ է և հակառակորդի հերթական սադրանքն է»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
-
Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակը դադարեցնելու հրաման է տրվել
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Մինչդեռ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մատույցներում հրթիռային հարված է հասցվել: Սկզբում հաղորդվում էր, որ հարվածը հասցվել է քաղաքին, սակայն ավելի ուշ նախարարությունը պարզաբանում է տվել. հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ՝ հրետակոծելով Երիցվանքը, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղը: Մեկ մարդ զոհվել է:
-
Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածներ չեն հասցվել. Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները անօդաչու թռչող սարքերի միջոցով Հայաստանի Կապանի շրջանի Երիցվանք և Արծվանիկ բնակավայրերի ենթադրյալ գնդակոծման մասին կեղծ են և թշնամու հերթական սադրանք են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրը: Հերթական անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակը հարվածներ չի հասցրել և չի հասցնի Հայաստանի տարածքում գտնվող ոչ մի օբյեկտի»,- ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
-
Ինտենսիվ մարտերը շարունակվել են ողջ գիշեր. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
Հոկտեմբերի 9-ի կեսօրից մինչև հոկտեմբերի 10-ի առավոտյան տարբեր ուժգնության մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, հակառակորդին կրակի հարվածներ են հասցվել»,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
Ղարաբաղում մարտերի մեկնարկի 14-րդ օրը
- Սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկից ի վեր հայկական կողմից պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 400 զինվոր, սպանվել է 22 խաղաղ բնակիչ, վիրավորվել 95-ը: Ադրբեջանական կողմից զոհվել է 31 խաղաղ բնակիչ, վիրավորվել 168-ը: Թե քանի ադրբեջանցի զինվոր է զոհվել, չի հաղորդվում: Փորձագետները ենթադրում են, որ զոհերի և վիրավորների վիճակագրությունը երկու կողմերում էլ հսկայական է՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն 13 օր:
- Հոկտեմբերի 10-ի գիշերը կողմերը որոշում կայացրին հրադադարի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և նախկին ձևաչափով խաղաղ բանակցությունները շարունակելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 9-10-ին Մոսկվայում:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրային ուղերձ է հղել ժողովրդին և ասել, որ «նախ հարցը լուծվում է ռազմական ճանապարհով, իսկ հետո միայն բանակցությունների սեղանի շուրջ, դիվանագիտական ճանապարհով»: Նա նաև նշել է, որ «դաս է տվել Հայաստանին»: Մոսկվայում նրա ելույթի ընթացքում բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև:
- Կողմերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին ողջ օրվա ընթացքում դաժան մարտերը շարունակվել են առաջնագծի ողջ երկայնքով: Ըստ հայկական կողմի՝ մարտերը սրվել են հարավային ուղղությամբ:
- Հոկտեմբերի 9-ին ողջ օրը Ստեփանակերտը (Ղարաբաղ) և Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվել:
- Ադրբեջանը հայտարարել է, որ իր բանակը վերահսկողություն է հաստատել Ղարաբաղում ևս ինը բնակավայրերի վրա, ընդհանուր առմամբ, արդեն նշվել է 37-ը: Հայաստանը հերքում է, որ ադրբեջանական զինուժը վերահսկողություն է հաստատել Ջաբրայիլ և Հադրութ քաղաքների վրա:
- Ռուսաստանի ղեկավարությամբ գործող Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ է տեղի ունեցել Երևանում: Դրան մասնակցում էր, այդ թվում, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա երկկողմ հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
-
Լուրեր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին. մարտերի 13-րդ օրը