Ադրբեջանը 20 հազար եվրո կվճարի լրագրողներին նրա իրավունքների խախտման համար
2020թ–ի սեպտեմբերի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործով։ Դատարանն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Միրքադիրովին 20 հազար եվրո փոխհատուցում վճարել։
• Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 37 հազար եվրո վճարել ձերբակալվածի մահվան համար
Ըստ իրավաբան Խալիդ Աղալիևի՝ դատարանն արձանագրել է Միրքադիրովի իրավունքների խախտում՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 5–րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 6–րդ (արդար դատաքննության իրավունք) և 8–րդ հոդվածներով (անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք)։
Սակայն ՄԻԵԴ–ը հարկ չի համարել քննել Թուրքիայի կառավարության դեմ լրագրողի իրավունքի խախտման մասին բողոքը, որը նրան Ադրբեջանին է հանձնել։
2014 թ–ի ապրիլին, երբ Միրքադիրովը Թուրքիայում էր բնակվում, այդ երկրի իշխանությունը նրան զրկել էր լրագրողական հավատարմագրությունից և կացության իրավունքից և Ադրբեջան արտաքսել նրան։
2015 թ–ի դեկտեմբերին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Միրքադիրովին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման։ 2016 թ–ի մարտին Բաքվի վերաքննիչ դատարանն իրական ժամկետը փոխարինել էր պայմանական պատժով։
Ներկա պահին Ռաուֆ Միրքադիրովը բնակվում է Շվեյցարիայում՝ քաղաքական փախստականի կարգավիճակով։