Մանաթի իշխանությունը
Ադրբեջանի մանաթը մեզ հետ է 1992թ.-ից: Այն ժամանակ մանաթը փոխարինեց խորհրդային ռուբլուն, որը մի որոշ ժամանակ դեռ շրջանառվում էր: Մի քանի տարի դենոմինացիայից անց տարեցները սովորության ուժով բոլոր գները վերածում էին «հին փողի»՝ ամեն ինչ ռուբլով չափելով:
Մանաթն այն ժամանակ էժան էր: Օրինակ, մեկ «Սնիկերս» շոկոլադն արժեր 1000 մանաթ: Փոխարենը 2007թ. դենոմինացիայից հետո ազգային արժույթը երկար ժամանակ կայուն էր, իսկ ադրբեջանցիները գումարը մանաթի փոխարեն այլ արտարժույթով ներկայացնելու արտասահմանցիների խնդրանքներին ի պատասխան հպարտորեն ասում էին. «Օ, մանաթը, գրեթե եվրոյի պես է: Մեկը մեկին»: Մանաթն արտաքուստ նույնպես եվրոյի նման է, արժույթի դիզայնը մշակվել է այդ նույն ավստրիական մասնագետի՝ Ռոբերտ Կալինայի կողմից:
Այսօր մանաթը մի փոքր զիջել է դիրքերը նավթի գնի հետ կապված տհաճություններից հետո, սակայն մեկ մանաթի դիմաց կարելի է շատ լավ բաներ գնել:
Հրապարակվել է 28.04.2016