Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 4-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Մինգեչաուրի ուղղությամբ հարձակումը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է Facebook-ի իր էջում․
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիքն է»։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ևս հաղորդում է, որ հայկական կողմը ոչ մի հարված չի հասցրել ո՛չ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ո՛չ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ո՛չ էլ ջրամբարի ուղղությամբ․
«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»:
-
Ստեփանակերտի հրետակոծության կադրեր
Տեսանյութը հրապարակել է Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ստեփանակերտի հրետակոծության կադրեր
Ստեփանակերտի հրետակոծության կադրերКадры артиллерийского обстрела Степанакерта
Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on კვირა, 04 ოქტომბერი, 2020
-
Հարված է հասցվել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքին
«Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ Հայաստանի պետական տեռորը շարունակվում է։ Րոպեներ առաջ Հայաստանի զինված ուժերը հրթիռակոծել են Ադրբեջանի Մինգեչաուր արդյունաբերական քաղաքը։ Մինգեչաուրում է գտնվում ջրամբարն ու հիմնական էլեկտրակայանը։ Հուսահատության բարբարոսական արտահայտում», — գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր Թվիթերում։
Armenia's state terror against Azerbaijani civilians continues. Minutes ago Armenia's armed forces launched missile attack against #Mingachevir industrial city of Azerbaijan. Mingachevir hosts water reservoir and key electricity plant. Barbaric expression of desperation.
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 4, 2020
-
«Ադրբեջանի ԶՈՒ գրոհները մատնվում են անհաջողության»․ Հայաստանի պաշտպանության նախարարություն
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության․
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում»։
Բացի այդ, հաղորդվում է, որ Ստեփանակերտին և Շուշիին հասցված հրետանային և հրթիռային հարվածների հետևաքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 10 մարդ վիրավորվել է։
-
Հայաստանի վարչապետ․ «Թուրքիան Եվրոպա կհասնի»
Նիկոլ Փաշինյանը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական բանակն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությանը։ Եվ եթե միջազգային հանրությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և ճշգրիտ չգնահատի իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, «ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»․
«Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը»։
Ներկայիս սրացումը Լեռնային Ղարաբաղում, ըստ Փաշինյանի, միջազգային նշանակություն ունի, իսկ Թուրքիայի գործողություններն «ուղղված են «թուրքական կայսրության» վերականգնմանը»։
-
Հայաստանի ՊՆ. Ջաբրայիլի գրավումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից կեղծ լուր է
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է», — Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Նույն հաղորդագրության մեջ Շուշան Ստեփանյանը խոստանում է կադրեր ներկայացնել Մատաղիսից ադրբեջանցի զինծառայողների փախուստի մասին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը վերցրել են այս գյուղը:
Հայկական կողմը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ Մատաղիսը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Որպես ապացույց հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են նրանք լքում այդ տարածքը.փախուստ ՄատաղիսիցПобег из Матагиса Escape from Mataghis
Posted by Shushan Stepanyan on კვირა, 04 ოქტომბერი, 2020
Միաժամանակ հաղորդվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Շուշին ու Ստեփանակերտը: Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում, նրանց ճշգրիտ թիվը դեռ չի հաղորդվում:
-
Ադրբեջանական բանակը գրավել է Ջեբրայիլ քաղաքը
«Այսօր ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է Ջեբրայիլ քաղաքն ու շրջանի մի քանի գյուղեր։ Փառք Ադրբեջանի բանակին։ Ղարաբաղն Ադրբեջան է», — գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում։
Сегодня Азербайджанская армия освободила от оккупации город Джебраил и несколько сел района. Да здравствует Азербайджанская армия! Карабах – это Азербайджан!
— Ilham Aliyev (@presidentaz) October 4, 2020
-
Ադրբեջանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 24-ի
Ադրբեջանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 24-ի,-հաղորդում է երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Եվս 111 մարդ վիրավորվել է, ասված է հաղորդագրությունում։
-
Ղարաբաղի նախագահը ողջ է, և նա նույնիսկ վիրավոր չէ. ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների հերքում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորում է ստացել․
«Միանգամից հերքեմ, դա իրականությանը չի համապատասխանում, և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները», — հաղորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–ի իր էջում։
Նա տեղեկացրել նաև, որ այս լուրը տարածվում է Ադրբեջանի բնակչության շրջանում և հաղորդվում արտասահամանյան մեդիային։
Հոկտեմբերի 3-ի երեկոյան էլ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Արայիկ Հարությունյանը զոհվել է: Այս լուրի անուղղակի հերքումը հոկտեմբերի 4-ի առավոտյան ֆեյսբուքի իր էջում՝ հենց նախագահ Արայիկ Հարութւունյանի կողմից հրապարակված լուսանկարն էր: Այստեղ երևում է, որ նա առաջնագծում սուրճ է խմում Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողների հետ: -
«Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»․ Հայաստանի պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ, չնայած ադրբեջանցիների կողմից հրետանիով և անօդաչու թռչող սարքերով Հայաստանի տարածքի հրետակոծմանը, հայկական կողմից, այսինքն՝ Հայաստանի տարածքից, ոչ մի հարված ո՛չ հրթիռներով, ո՛չ հրետանիով Ադրբեջանին չի հասցվել։ «Դեռ», — ընդգծել է նա։ Նախարարը հայտարարել է նաև․
«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա մեր ՊԲ, Արցախի ԶՈՒ արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են։ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի»։
-
Լեռնային Ղարաբաղի նախագահն Ադրբեջանին կոչ է արել «կանգ առնել, քանի դեռ ուշ չէ»
Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված:
«Հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- զգուշացրել է Արցախի նախագահը:
-
Մերկելը միացել է Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Գերմանիայի կանցլերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է ղարաբաղյան սրացումը։ Նա ընդգծել է, որ դրա բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերսկսեն բանակցությունները։
Մերկելը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կարծիքին՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը։ Պուտինը, Թրամփն ու Մակրոնը դատապարտել էին սրացումը․
«Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ․․․ առանց նախապայմաններ առաջ քաշելու վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները»։
Մերկելը նաև կողմ է արտահայտվել, որ կողմերը պայմանավորվեն մարդասիրական դադարի մասին, որը թույլ կտա մարտական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների մարմինները։
-
Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում է «խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների համար»
Ադրբեջանը հեռահար հրթիռներով և ավիացիայով հրետակոծում է Ստեփանակերտն ու Մարտակերտը։ Ավելին՝ Պաշտպանության բանակը հաղորդել է․ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը վկայում է այն մասին, որ նրանք նոր հարձակման են նախապատրաստվում։
Այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը սրացման առաջին իսկ օրվանից ակտիվորեն հրետակոծվում են ադրբեջանական ԶՈւ կողմից, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել․
«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»։
-
Գյանջայում խաղաղ բնակիչ է զոհվել, չորս մարդ է վիրավորվել
Գյանջա քաղաքին հասցված հրետանային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է,- հաղորդում է AzTV պետական հեռուստատեսությունը։
Հրետակոծվել է Ազիզ Ալիևի փողոցը, շենքերի փլատակների տակ մնացած անձանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացվում։
-
Ինչ տեսք ունի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը հրետակոծությունից հետո
Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ Ստեփանակերտի հրետակոծության հետևանքների կադրերով։
Ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումից հետո Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հաղորդել է հայկական կողմից պատասխան գործողությունների մասին․
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»։
-
Ադրբեջանը Ղարաբաղում թիրախավորում է լրագրողներին․ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, որոնք հետևում են մարտական գործողությունները լուսաբանող լրագրողների շարժին․
«Ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին»։
Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար Ադրբեջանը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում», — ասված է ԱԳՆ հայտարարությունում։
-
Ստեփանակերտում կրկին հրետակոծվում են քաղաքացիական օբյեկտները․ փորձագետ
Հոկտեմբերի 4-ին տեղեկություններ են հայտնվել, որ Ղարաբաղի մայրաքաղաքում միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել։ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները»։
-
«Մենք միշտ հարգել ենք և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Իրանի նախագահի վարչակազմ
Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հայկական օկուպացիայի դադարեցումը տարածաշրջանում կայունության երաշխիք կլինի, հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզը։
Նա ընդգծել է նաև, որ Թեհրանն Ադրբեջանի եղբայրական և բարեկամական երկիր է և լավ հարևան․
«Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշումը միշտ եղել է բաց ու թափանցիկ։ Մենք միշտ հարգել և ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հավատում ենք, որ օկուպացիայի դադարեցումը կայնունություն կապահովի տարածաշրջանում», — ասել է Վայեզը։
-
Իրավիճակը հոկտեմբերի 4-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Սկսվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ութերորդ օրը։
• Զոհված հայ զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը, վիրավորների թիվը չի հաղորդվում։ Թե որքան ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնի չէ։ Հաղորդվում է միայն, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան․ 19 մարդ է զոհվել, 63-ը՝ վիրավորվել։ Զինծառայողների շրջանում զոհերի մասին միակ տեղեկատվությունը «Խազար» կենտրոնի հաղորդագրությունն է, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին․ 11 զոհ զինվորականների շրջանում։ Փորձագետները կարծում են, որ շատ զինծառայողներ են զոհվել՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք ընթանում են արդեն ութերորդ օրը։
• Ադրբեջանը հայտարարել է, թե իր բանակը վերահսկողության տակ է առել Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջանների յոթ գյուղ (Ղարաբաղի հարակից տարածքներ, որոնք գտնվում են նրա վերահսկողության տակ 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան պատերազմից հետո)։
• Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական զինծառայողներն իրենց դրոշն են բարձրացրել Ղարաբաղի Մատաղիս գյուղում, որը զբաղեցրել են հոկտեմբերի 3-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղորդել է, թե գյուղին վերադարձվել է դրա ադրբեջանական անվանումը՝ Սուգովուշան։
• Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ճակատ է մեկնել և ռազմական գործողությունները «սուրբ պատերազմ» անվանել։
• Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել հանրապետության անկախությունն՝ «ապահովելու համար նրա բնակիչների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը»։
• Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Ղարաբաղ է մեկնել։
• Հայաստանի հատուկ ծառայությունները նյութեր են հրապարակել Ադրբեջանի կողմի մարտական գործողություններին Թուրքիայից բերված գրոհայինների մասնակցության մասին։ Տեսանյութ է տարածվել, որում, ինչպես նշվում է, ներկայացված է այդ զինյալների երկխոսություններն, առկա ապացույցներ են ներկայացված։
• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրային ելույթներով են հանդես եկել։
• Իլհամ Ալիևը նշել է ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունները վերսկսելու իր պայմանը․ բոլոր հայ զինվորականները պետք է լքեն Ղարաբաղն ու հարակից տարածքներն՝ ըստ համաձայնեցված գրաֆիկի։
• Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է «Ադրբեջանի աննախադեպ ագրեսիայի» մասին և «Հայաստանի ու Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի կոչ արել իրենց նվիրաբերել Հաղթանակին»։ «Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում», — իր ուղերձում ասել է Փաշինյանը։
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հաշտեցման ու բանակցային գործընթացը վերսկսելու կոչ արել։ Ալիևը սրացման ողջ պատասխանատվությունը դրել է հայկական կողմի վրա։
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի գլխավոր միջնորդն է) մարդասիրական հրադադարի կոչ են արել զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու համար։
• Հայաստանի վարչապետի ուղերձը: Ի՞նչ ասաց նա, և ի՞նչ էին նրանից սպասում
-
Նորություններ, լուսանկարներ/տեսանյութեր 2020 թ-ի հոկտեմբերի 3-ին Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններից