Վրացի փորձագետ․ Վրաստանը պետք է խիստ չեզոքություն պահպանի
Հանրային գործերի վրացական ինստիտուտի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունները մեծ պատերազմի չեն վերաճելու, և Վրաստանի գլխավոր խնդիրը չեզոքություն պահպանելն է։
«Մենք պետք է խստագույնս չեզոքություն պահպանենք և ոչ մեկին թույլ չտանք մեզ ինչ-որ բանում մեղադրել և ինչ-որ բանի մեջ ներքաշել», — ասել է Շարաշենիձեն JAMnews-ին։
Նրա խոսքով՝ եթե հակամարտությունը մեծամասշտաբ պատերազմի չվերաճի, հակամարտության ներկայիս բռնկումը ոչինչ չի փոխի Վրաստանի համար։ Իսկ մեծ պատերազմը քիչ հավանական է, քանի որ «ստատուս քվոյի խախտումը Ռուսաստանին ձեռնտու չէ»։
Ըստ Շարաշենիձեի՝ հակամարտության սրացման և մեծամասշտաբ պատերազմի վերածման դեպքում երկրի համար ռիսկը Վրաստանի վրա հակամարտության «տարածումն» է լինելու։ Նախևառաջ, փախստականների հոսքի տեսքով։ Նրանց կարծիքով՝ նաև որոշակի ռիսկի տակ են հայտնվելու գազատարները, որոնք անցնում են երկրի տարածքով։
Այն հարցին, թե արդյոք սպառնալիք կա, որ Ռուսաստանը ռազմական միջանցք պահանջի դեպի Հայաստան Վրաստանի տարածքով, Շարաշենիձեն պատասխանել է․
«Հուսամ, դրան չի հասնի։ Դա հեշտ չի լինի նաև Ռուսաստանի համար, որը ստիպված է հաշվի նստել տարածաշրջանում ԱՄՆ դիրքորոշման հետ»։