«Վրացիները հնդիկներին կեղտոտ են համարում»։ Ի՞նչ են պատմում հնդիկները Վրաստանում իրենց կյանքի մասին։ Տեսանյութ
Վրաստանում մոտ 12 հազար հնդիկ է ապրում։
Նրանց մեծ մասն ուսանողներ են։ Երիտասարդ հնդիկները հիմնականում սովորում են բժշկական համալսարանում։
Բժշկությունը պոպուլյար մասնագիտություն է Հնդկաստանում, իսկ Վրաստանում այդ մասնագիտությունը ձեռք բերելը շատ ավելի էժան է, քան Հնդկաստանում կամ ցանկացած այլ երկրում։
Ինչպես ասում են ուսանողները, նրանք Վրաստանն ընտրել են դրա համար, որ այն անվտանգ երկիր է, որը մոտ է եվրոպական արժեքներին, կլիման հաճելի է, իսկ գները՝ ոչ բարձր։
Սակայն այստեղ ապրող հնդիկների առօրյա կյանքը լի է դժվարություններով․ նրանք հաճախ են բախվում ռասիզմի և խտրականության, նաև նրանք հաճախ Վրաստանում տարածված կարծրատիպերի զոհ են դառնում։
Ինչպե՞ս են հնդիկներն ապրում Վրաստանում և ի՞նչ խնդիրների են բախվում։ Այս մասին նրանք պատմել են JAMnews–ին․
Տեսանյութը նախապատրաստվել է Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) «Covid-19–ի տարածման փուլում Վրաստանում միգրանտների և նրանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացում» նախագծի շրջանակում Միգրացիայի միջազգային կազմակերպության (МОМ) աջակցությամբ։