Հարավային Օսիան ConIFA «չճանաչվածների մրցաշարի» չեմպիոնն է
Հարավային Օսիայի հավաքականը հաղթել է ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված մրցաշարում, որն անցկացվում էր Ղարաբաղում հունիսի 1-9-ը։
Եզրափակիչ խաղում օսերը նվազագույն հաշվով հաղթել են Արևմտյան Հայաստանի հավաքականին 1:0 հաշվով։
Այժմ Հարավային Օսիայի հավաքականը երկու տարի շարունակ, այսինքն՝ մինչև հաջորդ առաջնություն համարվելու է ԿՈՆԻՖԱ—ի վարկածով Եվրոպայի չեմպիոն։
«Չճանաչվածների առաջնությանն» այս անգամ մասնակություն ունեցավ չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների ութ թիմ։ Նրանց բոլորի համար ConIFA մրցաշարը մրցակցելու միակ հնարավորությունն է, քանի որ համաշխարհային մեծ մրցաշարերի նրանք չեն կարող մասնակցել։
• Մանրամասն այն մասին, թե ինչ է ConIFA-ն և ինչպես էին Ղարաբաղում մրցում ութ թիմեր
Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում անցկացված եզրափակիչ խաղն ավելի քան տասը հազար հանդիսատես էր հավաքել։
Խաղին դրամատիզմ էր հաղորդել այն փաստը, որ հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում 11-մետրանոց էր նշանակվել Հարավային Օսիայի դարպասներին, և թիմի դարպասապահը կարողացել էր հետ մղել գնդակը։
Առանջության երրորդ տեղը զբաղեցրել է Աբխազիայի հավաքականը։ Այն հիմնական ժամանակում ոչ—ոքի՝ 0:0 է խաղացել Չիմերիայի դրոշի ներքո հանդես եկող ալբանացիների թիմի հետ, սակայն 11-մետրանոցներում ավելի հաջող է ելույթ ունեցել։