Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
Հայաստանում հարցվածների 85%–ը գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, վկայում են MPG (Marketing Professional Group) ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Այն Հայաստանի միակ սոցիոլոգիական կազմակերպոթյունն է, որը երկրում պաշտոնապես ներկայացնում է GALLUP International–ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկանիշով շարունակում է առաջատար լինել 2018 թ–ի «թավշյա հեղափոխությունից» ի վեր։
Երկրի քաղաքական խաղացողների վարկանիշներն՝ ըստ սոցհարցման, նաև փորձագետի կարծիք։
● Նիկոլ Փաշինյանի մասին․ թե ինչպես ընդդիմադիր գործիչը դարձավ Հայաստանի վարչապետ
Հարցման արդյունքները
«Ընդդիմության գործունեությունից գոհ է հարցվածների 22,7%–ն, Ազգային ժողովի գործունեությունից՝ 54,7%–ը, կառավարության գործունեությունից՝ 67,9%–ը, նախագահի գործունեությունից՝ 79,3%, վարչապետի գործունեությունից՝ 85%–ը», — պատմել է MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը հուլիսի 3–ին կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հարցումներն արվել են հեռախոսով հունիսի 10-27–ը։ Ընդհանուր առմամբ հարցվել է 1002 մարդ։ Հարցման այլընտրանքային սխալը կազմում է 3%։
2019 թ–ին նույն MGP–ն նմանատիպ հարցում էր անցկացրել։ Այն ժամանակ Հայաստանում ամենապոպուլյարը կրկին Նիկոլ Փաշինյանն էր (83,2%) և նախագահ Արմեն Սարգսյանը (83%)։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ այժմ դժվար է հասկանալ, թե ինչպիսին է հանրային կարծիքը, կարելի է միայն հուսալ, որ ստացված տվյալները մոտ են իրականությանը․
«Ընկերության աշխատանքի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։ Այլ բան է, թե որքանով է այսօր հնարավոր վստահել սոցիոլոգիական դաշտին։
Մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտել, ինչպես բոլոր երկրներում, եթե համարում են, որ այդ կարծիքը տարբերվում է մեծամասնության կարծիքից։ Այս պահին մենք բավականին կոշտ կոչեր են լսում, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Եվ դա ազդում է նրա վրա, թե ինչպես են մարդիկ արտահայտում իրենց կարծիքը»։
Վերջին մեկ ամսում Հայաստանում մի քանի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որոնք բնակչության մի մասի դժգոհությունն է առաջացրել։ Խոսքը, մասնավորապես, գույքահարկի բարձրացման մասին է և սահմանադրական փոփոխությունները, որոնք խորհրդարանն ընդունել է հունիսի վերջին։ Բացի այդ, երկրում շարունակում է տարածվել կորոնավիրուսային վարակը, և բնակչության մի մասը կառավարությանը մեղադրում է անարդյունավետության մեջ։
Այս ֆոնին վարչապետի բարձր վարկանիշը քաղաքագետը բացատրում է նրանով, որ «իշխանությունը շարունակում է հասարակության հետ ակտիվորեն շփվել»․
«Հաճախ են խոսում այն մասին, որ ընդդիմությունը մեծ մեդիառեսուրսներ ունի։ Սակայն բնակչության սպառած մեդիակոնտենտի մասին խոսելիս, պետք է նշել, որ այն հիմնականում յութուբյան տարբեր ալիքներից, վարչապետի լայվերից և այն ալիքներից է բաղկացած, որոնք հավատարիմ են իշխանությանը։ Հասարակության մեծ մասը տեղյակ էլ չէ այլընտրանքային տեսակետների մասին»։
Ինչ վերաբերում է ընդդիմության վարկանիշին, ապա 22,7%–ը Միքայելյանը բացականին ցածր ցուցանիշ է համարում․
«Այն, որ ընդդիմությանը սատարում է հարցվածների փոքր հատվածը, խոսում է այն մասին, որ մեզ մոտ հիմա շատ թույլ է կուսակցական համակարգը։ Այն կամ էլի է թուլացել, կամ, նվազագույնը, չի ուժեղանում»։