Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք
Օգոստոսի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 203-ով և դարձել 43 270:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 3 մարդ, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 864-ի։
Առողջացել է ևս 262 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 36 988։
Շարունակում է բուժում ստանալ 5 153 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 200 507 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 938:
● Գերմանական հիվանդանոցըհաստատել է ռուս քաղաքական գործիչ Նավալնու թունավորումը
● Հայաստանում աշխատավարձային ֆոնդը վերջին տարում աճել է՝ չնայած ճգնաժամին
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան