Հայաստանում կորոնավիրուսով վարակված վարորդը շարունակել է տաքսի վարել
Հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 759–ով և դարձել 23 247:
Մահացել է ևս 13 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 410-ի։
Առողջացել է ևս 814 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 12 149։ Շարունակում են բուժում ստանալ 10 557-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 105 046 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 310:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է ծառայություն մատուցել: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը․
«Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ և պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և (կորոնավիրուս) հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել»:
Արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար հարուցվել է քրեական գործ։ Տաքսու վարորդին սպառնում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ հունիսի 25-ի դրությամբ մարզում կա 2088 հաստատված դեպք․ մեծ մասն արդեն բուժվել են, մահվան թվերը՝ 2 տասնյակից ավելի։
Մարզպետը նշել է, որ չնայած լայնածավալ աշխատանքներին, դեռ շարունակում են ահազանգեր ստանալ ընդհատակյա միջոցառումների վերաբերյալ: