«Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի» - Հայաստանի վարչապետ
Հունիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 428-ով և հասել 14 103-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 775-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 5 226։ Շարունակում են բուժում ստանալ 8 573 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս տասը դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 227-ի։
- «Մնացեք տանն, ալյ ոչ թե գերզմանոցում»։ Ինչպե՞ս են երկրները հաղթահարում կորոնավիրուսի նոր բռնկումները
- «Օգնենք Հայաստանին»․ Վրաստանի քաղաքացիները միջնորդագրով դիմել են կառավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է.
«Կա հավանականություն արտակարգ դրությունը երկարացնելու համար, և այդ հավանականությունը բավականին մեծ է։ Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Սակայն ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև մայիսի 14–ը։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: