Հայաստանում հեռախոսների օգտագործման պատճառով աճել է վթարների թիվը
Հայաստանում վարորդները սկսել են ավելի քիչ խախտել երթևեկության կանոնները։ 2018թ-ի 10 ամսվա ընթացքում հայ վարորդները երթևեկության կանոնները խախտել են ավելի քան 1 մլն 394 հազար անգամ։ Սակայն, այնուամենայնիվ, այդ թիվը 200 հազարով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, Հայաստանի ոստիկանությունը ցուցանիշի նվազումը բացատրում է նրանով, որ իր աշխատակիցները հաճախ սահմանափակվում են բանավոր զգուշացմամբ։
Ամենահաճախ կատարվող խախտումները
Խախտումների առյուծի բաժինը՝ մոտ 80%-ը, գրանցել են ճանապարհներին տեղադրված տեսահսկման սարքերը։
Ամենատարածված խախտումներից են․
- արագության գերազանցումը,
- անվտանգության գոտին չամրացնելը,
- վարելիս հեռախոսի օգտագործումը։
Սմարթֆոններն ավելի ու ավելի հաճախ են դառնում ճանապարհային պատահարների պատճառ։ Վարորդներից շատերը մեքենան վարելիս ոչ միայն խոսում և նամակներ են գրում հեռախոսով, այլ նաև հոլովակներ են դիտում, ինչի հետևանքով տուժում է նրանց կենտրոնացումը։
• Հայաստան կրկին կարելի է աջ ղեկով մեքենաներ ներկրել
• Հայաստանում այժմ տուգանելու են նաև արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների վարորդներին
• Ավտոբիզնեսի ամենատարածված սխեման․ Եվրոպա-Վրաստան-Հյուսիսային Օսիա-Հարավային Օսիա-Ռուսաստան
Միջադեպերի վիճակագրությունն ու տուժածների թիվը
2018թ-ի 10 ամիսների ընթացքում գրանցվել է գրեթե 5 հազար ՃՏՊ ։ Այս թիվը գերազանցում է 2017թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ոստիկանները կարծում են, որ դա պայմանավորված է մեքենաների քանակի ավելացմամբ։
Վթարների հետևանքով 2018թ-ին զոհվել է 273, տուժել՝ ավելի քան 4 հազար մարդ։
Ինչպե՞ս է Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում պայքարել խախտում կատարողների դեմ
Հայաստանում պատրաստվում են վարորդներին բալերով գնահատելու համակարգ ներդնել։ Յուրաքանչյուր վարորդ տարեկան նախնական 9 բալ կստանա։ Կանոնների խախտման ժամանակ բալեր կհանվեն յուրաքանչյուրի համար։ Իսկ թե որքան, պայմանավորված կլինի խախտման տեսակից։ Ամենալուրջ խախտումների համար կարելի է միանգամից 4 բալ կորցնել։ Երբ բալերը վերջանան, վարորդը կզրկվի վարորդական իրավունքից։
Հայաստանի ոստիկանությունը կարծում է, որ տուգանային բալերի նոր համակարգը կբարելավի իրավիճակը ճանապարհներին։