Կարգը խախտողները տուգանքը կվճարեն սահմանակետերում՝ երկրից մեկնելու ժամանակ կամ էլ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելիս" />

Օտարերկրյա համարանիշներով մեքենաների վարորդներին այսուհետև խախտման դեպքում Հայաստանում կտուգանեն

Կարգը խախտողները տուգանքը կվճարեն սահմանակետերում՝ երկրից մեկնելու ժամանակ կամ էլ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելիս

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Այսուհետ օտարերկրյա համարանիշներով մեքենաների վարորդները Հայաստանում ևս կտուգանվեն: Նրանք կատարած խախտումների մասին կիրազեկվեն սահմանային անցակետերում:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասել է, որ օտարերկրյա համարանիշներով մեքենաների վարորդները տուգանքը կվճարեն հենց սահմանակետերում՝ մեկնելու ժամանակ կամ էլ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելիս: Ընդ որում, եթե անցակետում տուգանքը չվճարվի, ապա տվյալ անձը Հայաստան մուտք գործելու վիզա չի ստանա։ Ճանապարհային ոստիկանությունը մտադիր հասցնել տեղեկացնել այս նոր կարգի մասին բոլոր վարորդներին մինչև տարվա վերջ:

Մինչ օրս ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Հայաստանում տուգանվում էին միայն տեղական համարանիշներով մեքենաները։

Մամուլը պարբերաբար գրել է այն մասին, որ մասնավորապես ռուսական համարանիշներով մեքենաները արտոնյալ կարգավիճակում են հայտնվում: Դրանց վարորդները տուգանքներ չէին վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար՝ քանի որ դեռ մտածված չէր, թե ինչպես պետք է նրանցից գանձվի այդ գումարը:

Հայաստանի շատ վարորդներ էլ արդեն փորձում էին շրջանցել տուգանքները, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինելով օտարերկրյա տարբերակով՝ մասնավորապես, ռուսական կամ վրացական։


Կարդալ ավելին JAMnews-ում