Արևելյան Եվրոպայում 2.000-անոց շարժիչ ունեցող միակ գերուժեղ «Լամբորգինին» ունի Հարավային Օսիայի «գրանցում»" />

Ավտոբիզնեսի ամենատարածված սխեման. Եվրոպա-Վրաստան Հյուսիսային Օսիա-Հարավային Օսիա-Ռուսաստան

Արևելյան Եվրոպայում 2.000-անոց շարժիչ ունեցող միակ գերուժեղ «Լամբորգինին» ունի Հարավային Օսիայի «գրանցում»

Ռազմական-վրացական ճանապարհ, «Վերին Լարս» անցակետի մոտ հերթում կուտակված ավտոմեքենաները

JAMnews-ը զրուցել է Հյուսիսային  և Հարավային Օսիայի բնակիչներից շատերի հետ և կազմել տեղի ավտոբիզնեսի «քարտեզը». Ինչ մեքենաներ են նախընտրում այստեղ, որտեղից և ինչպես են դրանք բերում, ինչ բարդություններ կան ձևակերպման ժամանակա, ինչպես են դրանք լուծում փոխադրողները և տեղացի վարորդները:

Հյուսիսային Օսիա-Վրաստան. անտեսանելի կապեր

Եղանակ, կողոպտիչներ, Պետավտոտեսչություն

• «24 տարի է՝ գետնի տակ եմ աշխատում». մետրոպոլիտենի գործադուլ անող աշխատակիցների պատմությունները

JAMnews-ի զրուցակիցների թվում է Հարավային Օսիայի ՆԳՆի Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, բայց համաձայնվել է մանրամասներ ներկայացնել ավտոմեքենաների շահավետ բիզնեսի վերաբերյալ:

Ստացվեց, որ ամենատարածված սխեման այսպիսի տեսք ունի.

  • Գնել ավտոմեքենա Եվրոպայում
  • Հասցնել Վրաստան
  • Ուղարկել Հարավային Օսիա
  • Մաքսազերծել Հարավային Օսիայում
  • Օգտագործել Ռուսաստանում

Քայլ առաջինգտնել համապատասխան ավտոմեքենա

Հյուսիսային և Հարավային Օսիայում ավտոմեքենաների սիրահարները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մակնիշներ ԱՄՆից և Ճապոնիայից: Ավտոմեքենաները ձեռք են բերում միջնորդների օգնությամբ, որոնք համապատասխան մեքենաները գտնում են մասնագիտացված կայքերում:

• Վրաստանում շուտով կսկսեն կենսաթոշակի համար գումար կուտակել: Դա լա՞վ է, թե՞ վատ

• Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. JAMnews-ի նոր շարքը երկրի կառավարության առաջին քայլերի մասին

Այնուհետև հաճախորդի հետ կնքում են ավտոմեքենայի փոխադրման նոտարական պայմանագիր, պատվիրատուն տալիս է գումարը և որոշակի տոկոս փոխադրման համար. ավտոմեքենայի պատվերը ձևակերպված է: Ամեն օր Հարավային Օսիա են բերում 5-ից 8 ներկրված ավտոմեքենա, որոնք հիմնականում 10-15 տարվա են: Նման մենքենաներ բերում են աշխարհի տարբեր ծայրերից. Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Ճապոնիայից: Վերջին ժամանակներս մեծ պահանջարկ ունեն, մասնավորապես, ճապոնական ավտոմեքենաները:

«Նման պահանջարկի պատճառը գնի և որակի հաջող համատեղությունն է: Ճապոնիայում խորհրդանշական գնով՝  50-100 հազար ռուբլի (մոտավորապես 800-1700 ԱՄՆ դոլար), հնարավոր է գտնել ոչ միայն ճապոնական, այլ նաև լավ վիճակում գտնվող գերմանական ավտոմեքենա՝ համեմատաբար  քիչ վազքով»,-ասել  է JAMnews-ի զրուցակիցներից մեկը:

Քայլ երկրորդմատակարարում

Գրեթե բոլոր պատվերները (համենայն դեպս մենք բացառություններ չգտանք) ժամանում են վրացական սևծովյան Փոթի նավահանգիստ: Այնուհետև տարանցումը ձևակերպվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին՝ «Վերին Լարս» անցակետում, և մեքենան ժամանում է Վլադիկավկազ: Ապա այն տեղափոխվում է Հարավային Օսիա, տարանցումը համարվում է վերջնականապես ձևակերպված Ռուսաստանի և Հարավային Օսիայի սահմանին՝ «Ստորին Զարամագ» անցակետում:

Փոխադրման ծառայությունների համար հաճախորդը վճարում է շուրջ 1000 ԱՄՆ դոլար:

Քայլ երրորդմաքսազերծում» Ցխինվալում

Հենց այսպես. ավտոմեքենաների մեծ մասը, որոնք Հյուսիսային Օսիա են բերվում Վրաստանից, այնուհետև տեղափոխվում են Հարավային Օսիա, որպեսզի հենց այդտեղ «տեղի գրանցում» ձեռք բերեն:  Պատճառն այն է, որ Հարավային Օսիայում  այն շատ էժան է:

Ռուսաստանում և Մաքսային միության մյուս երկրներում արտասահմանյան նոր և թանկարժեք մակնիշների ներկրման  ժամանակ սեփականատերերը ստիպված են մի քանի միլիոնի հասնող մեծ գումարներ ծախսել մաքսազերծման վճարների վրա համար, իսկ Հարավային Օսիայում մաքսային նման ձևակերպումը չի գերազանցում 100 հազար ռուբլին (շուրջ 1700 ԱՄՆ դոլար):

Այնուհետև ավտոմեքենայի սեփականատերն ըստ բնակության վայրի հանգիստ օգտագործում է մեքենան  Ռուսաստանի Դանության ցանկացած բնակավայրում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

«Օրինակ, Հյուսիսային Օսիայում  թեթև շարժիչային ավտոտրանսպորտի 15 տոկոսը Հարավային Օսիայում գրանցված ավտոմեքենաներն են»,- JAMnews-ին հայտնել է զրուցակիցներից մեկը:

Ա լանը (անունը փոխված է) բնակվում է Վլադիկավկազում, բայց նրանցից մեկն է, որ օգտվել է Հարավային Օսիայի մատչելի մաքսազերծումից:

«Ռուսաստանում իմ «Մերսեդես-221»-ի մաքսազերծումը կարժենար 1 միլիոն ռուբլի (շուրջ 17000 ռուբլի): Որքան թանկարժեք է մեքենան, այդքան բարձր է «մաքսազերծման» արժեքը: Օրինակ,  եթե Ռուսաստանի ավտոսրահում գնես 6 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենա (շուրջ 102000 ԱՄՆ դոլար), ապա ստիպված կլինես մաքսազերծման համար  վճարել ևս 3 միլիոն (շուրջ 51000 ԱՄՆ դոլար)»:

Ավելի հեշտ է ձեռք բերել հարավօսիական անձնագիր և վճարել մաքսազերծման համար, ձևակերպել ժամանակավոր թույլտվություն, այնուհետև մեկ տարի անց ուղակի վերաձևակերպել այն:

Ձեռնտու է նաև այն, որ եթե ավտոմեքենան գրանցվում է Հարավային Օսիայում, ապա ազատվում է տրանսպորտային հարկից Ռուսաստանում, քանի որ համարվում է արտասահմանյան ՌԴի տարածքում:

Բացի այդ, եթե խախտում ես երթևեկության կանոնները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն վերցնել քո վարորդական իրավունքը: Պատճառը նույնն է. Հարավային Օսիայի Հանրապետությունն արտասահմանյան պետություն է, և ռուս ոստիկանները դրա իրավունքը չունեն: Քեզ տուգանում են, բայց դու իրավունք ունես տուգանքը վճարել Հարավային Օսիայի տարածքում: Իսկ այնտեղ, ինչպես կանոն, ոչ մեկ չի վճարում, հետևաբար, դու ևս»:

Ալանը հավատացած է, որ եթե լավ իմանաս Վրաստանի ավտոշուկան, հնարավոր է ինքնուրույն ձեռք բերել արտասահմանյան ավտոմեքենա:

«Կարևորն այն է, որ հարավօսիական քաղաքացիություն ունեցող հուսալի օգնական ունենաս: Ձևակերպում ես մեքենան նրա անունով՝ նախօրոք Ցխինվալում պատրաստելով բոլոր փաստաթղթերը՝ տեխանձնագիր, պետական համարանիշներ: Այնուհետև գնում ես Վրաստան, ստանում մեքենան, ուղևորվում Վլադիկավկազ՝ Վերին Լարսում սահմանի ռուսական հատվածում ներկայացնում ես պատրաստի փաստաթղթերը և մեքենադ վարելով ուղևորվում ես տուն՝ Ռուսաստան»,-պատմում է նա սխեմայի մասին:

Ալանի խոսքով՝ մաքսատանը, անձնագրային բաժնում և Հարավային Օսիայի ճանապարհային ոստիկանությունում ծախսերը կկազմեմ շուրջ 300 դոլար, ոչ ավել:

JAMnews-ի զրուցակից, Հարավային Օսիայի ՆԳՆի Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցն ասել է, որ իրեն մաքսազերծման հետ կապված բազմիցս դիմել են ծանոթ տղաներ՝ «եղբայրաբար» օգնելու խնդրանքով:

Այդ պատճառով սուպերթանկ ավտոմեքենաները՝ հարավօսիական պետհամարանիշներով չպետք է շփոթմունք առաջացնեն, շատ հաճախ դրանց ղեկին գտնվում են ոչ թե Հարավային Օսիայի հանկարծակի հարստացած մարդիկ, այլ, որպես կանոն, Հյուսիսային Օսիայի և Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունների կամ Ռուսաստանի այլ շրջանների ներկայացուցիչներ:

Նույն զրուցակիցը նաև ասել է, որ Հարավային Օսիայում հաշվառման մեջ են գտնվում այդ թվում իրոք բացառիկ ավտոմեքենաներ: Օրինակ, Արևելյան Եվրոպայում 2000 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով միակ «Լամբորգինի» սուպերմեքենան ունի հենց հարավօսական «գրանցում»:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում