Հայաստանում կորոնավիրուսից բուժված ամենափոքր պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտն ապաքինվել է․
«Մեր ամենափոքրիկ պացինետը` 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն։ Առողջ եղեք»:
Միաժամանակ վարակը շարունակվում է տարածվել, մայիսի 24-ի դրությամբ, արձանագրվել է 359 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվն արդեն կազմում է 6661։
Մահվան 4 նոր դեպք է արձանագրվել։ Համավարակի ողջ ընթացքում չի հաջողվել փրկել 81 պացիենտի։ Առողջացել է ևս 128 մարդ, բուժվածների ընդհանուր թիվն է 3064։ Շարունակում են բուժում ստանալ 3483 մարդ։ Մինչ օրս կատարվել է 50 397 թեստ: