Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 22 դեպք
Հայաստանում մարտի 16–ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 22 դեպք։ Սա վարակման դեպքերի ամենամեծ քանակն է, որ երկրում հայտնաբերվել է մեկ օրում։ Սկզբից ֆեյսբուքյան իր էջում առղջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդեց 15 դեպքի մասին։
«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», — գրել էր Թորոսյանը։
Քիչ անց հայտատրարվեց ևս 7 դեպքի մասին։
«Քիչ առաջ վերջացրեցինք ևս 50 թեստ։ Այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի, ուզում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են», — հայտնեց Թորոսյանը։
Նոր վարակվածների մասին հաղորդագրությունը ստացվել է այն բանից հետո, երբ կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին որոշում է կայացրել։
• Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն, ողջույնները՝ միայն արմունկներով և կոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ