Հայաստանի վարչապետի գրառումը սոցցանցում քաղաքացիական պատերազմի կո՞չ է
Հայաստանի վարչապետը գիշերը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որը երկում տարակուսանք է առաջացրել․
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Շատերը Նիկոլ Փաշինյանի այս գրառումն ընկալեցին որպես քաղաքացիական պատերազմի կոչ, քանի որ առաջնագծից զինվորները վերադառնալու են զենքը ձեռքին։ Ընդ որում, անհասկանալի է, թե ինչ նկատի ուներ վարչապետը զինվորների խորագիտության մասին խոսելիս։
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է Փաշինյանի կոչը, որը հնչել է այս օրերին, երբ երկրում առանց այդ էլ «պատասխանատու, գերզգայույն» իրավիճակ է։ Այն ստեղծվել է Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Հազարավոր մարդիկ և ընդդիմությունը կարծում են, որ այս փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին է, և երկրում բողոքի ցույցեր են անցկացնում։
«Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ», — ասված է օմբուդսմենի հայտարարությունում։
Արման Թաթոյանը միաժամանակ մարդկանց կոչ է արել զուսպ լինել, իսկ իրավապահ մարմիններին՝ գործել խստագույնս օրենքի համաձայն՝ բախումները կանխելու համար։
Զսպվածության կոչով է հանդես եկել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող դաշինքի երկու պատգամավոր վարչապետի գրառումից հետո որոշել է վայր դնել մանդատը։
Առավոտյան վարչապետը ևս մեկ գրառում է կատարել Facebook-ում, որտեղ հաղորդել է, որ բոլոր բացատրությունները, թե ինքն ինչ նկատի ուներ, կհնչեն 12 պարբերականներին առցանց հարցազրույցի ժամանակ։ Այն ակնկալվում է ժամը 10. 30։