Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին
Ավարտվել է պետական միջոցների հափշտակության մասին քրեական գործի հետաքննությունը, որով մեղադրանք է ներկայացվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Պետության նախկին ղեկավարը մեղադրվում է այսպես կոչված «դիզելի գործով»։ Նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան մեկ միլիոն դոլարի բյուջետային միջոցների վատնման փաստով։
Այժմ գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատախազություն։ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել նյութերը դատարան ուղարկելու վերաբերյալ։
• Հերթական նախագահական գործի մանրամասները․ ինչի՞ համար է մեղադրվում Սերժ Սարգսյանը
• Ինչո՞ւ են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Քնչական մարմինը հաղորդում է, որ հետաքննության ընթացքում ապացույցներ են ստացվել առ այն, որ Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ը կառավարության պահուստային ֆոնդից վատնել է 489.160.310 դրամ։ Այդ գումարը տրամադրվել էր որպես սուբսիդիա 15.391.765 լիտր դիզելային վառելիք ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերի շրջանակում։
Ըստ քննության վարկածի՝ հափշտակությունը կազմակերպվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ։
Այս հանցագործությունների կատարման համար
• Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման կամ վատնման համար;
• Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին հանցակցության մեղադրանք է առաջադրվել։
Նախկին նախագահն իր մեղքը չի ճանաչում և գործը քաղաքական հետապնդում է համարում։
Ի դեպ, 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո Սարգսյանը երկրորդ նախագահն է, որի դեմ քրեական գործ է հարուցվել։ Եվ եթե նա դեռ ազատության մեջ է, ապա Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բանտում է։