«7-ից 14 օրվա ընթացքում կարող ենք ընդհանրապես կանգնեցնել վարակի տարածումը» - Հայաստանի վարչապետ
Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 612-ով և հասել 15 281-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 173-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 5 639։ Շարունակում են բուժում ստանալ 9 298 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 258-ի։
- «Մնացեք տանն, ալյ ոչ թե գերեզմանոցում»։ Ինչպե՞ս են երկրները հաղթահարում կորոնավիրուսի նոր բռնկումները
- «Օգնենք Հայաստանին»․ Վրաստանի քաղաքացիները միջնորդագրով դիմել են կառավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունիսի 12-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին:
Վարչապետն ասել է, որ այնուհետև կկայանա Ազգային ժողովի հատուկ նիստ, «որի ընթացքում կխոսենք մեր արածի և չարածի մասին»:
Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչը թույլ կտա «7-ից 14 օրվա ընթացքում զրոյացնել վարակի նոր դեպքերը և ընդհանրապես կանգնեցնել վարակի տարածումը»: