«Կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա» - Հայաստանի առողջապահության նախարար
Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 418–ով և դարձել 21 006:
Մահացել է ևս 12 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 372-ի։
Առողջացել է ևս 1 013 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 144։ 10 364-ը շարունակում են բուժում ստանալ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 274:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Հունիսի 22-ին պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ «երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա»․
«Այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Այս առումով մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: Հաջորդ խնդիրը մնում է որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխումը, դա նույնպես մոտ օրերս կլուծվի»։
Նախարարի խոսքով՝ մոտակա օրերին ևս մի քանի հիվանդանոցներ կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Մենք պետք է շարունակենք կանոնների պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր թվեր», — կրկին հորդորել է երկրի բնակիչներին Թորոսյանը: