«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է» - Հայաստանի վարչապետ
Հուլիսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 308-ով և դարձել 37 937:
Մահացել է ևս 4 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 723-ի։
Առողջացել է ևս 467 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 27 824։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 160 380 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 853:
● Իրանում յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է, Թեհրանում կրիտիկական վիճակ է
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ իրավիճակն աստիճանաբար բարելավվում է․
«Կարծես թե, մենք սկսել ենք հաղթահարել կորոնավիրուսի համավարակը»:
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի բացահայտված դեպքերի թիվը նվազում է, առողջացածների թիվն էլ ավելանում: