Հայաստանում շարունակում է աճել կորոնավիրոսով վարակվածների թիվը, դրա հետ մեկտեղ՝ մահերի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է օր օրի ավելանալ։ Դրա հետ մեկտեղ ավելանում է մահվան դեպքերի թիբը։
Մայիսի 28-ին մահացել է 15 մարդ։ Սա մեկ օրում մահացծների թվի առավելագույն ցուցանիշն է Հայաստանում։
«Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43», — հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Ընդհանուր առմամբ չի հաջողվել փրկել 113 մարդու կյանք։
Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 442-ով և հասել 8 216-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 32-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 287: Շարունակում են բուժում ստանալ 4 772 մարդ:
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Այնուամենայնիվ, Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում․
«Ես ասել էի, որ հնարավոր է ունենանք 500 հազար դեպք մինչև հունիսի վերջ: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող տեմպերով աճելով»: