Կորոնավիրուսի տարածման հերթական հակառեկորդը Հայաստանում․ մեկ օրում դեպքերի թիվն աճել է 351-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի ավելանում է։ Մայիսի 18-ին հաստատվել է 351 նոր դեպք։ Սա մեկ օրում վարակվածների թվի աճի առավելագույն ցուցանիշն է Հայաստանում։
Հաղորդվում է նաև, որ անցած մեկ օրում մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 61-ի։
Մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4 823-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 94-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 2019: Շարունակում են բուժում ստանալ 2 718 մարդ:
- Հայաստանում երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմն՝ առանց սահմանափակումների կիրառման, բայց վարքի նոր կանոններով
- Որքանով արդյունավետ է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը․ ԱԺ պատգանավորները՝ կառավարության քայլերի մասին
Երևանում մայիսի 18-ից սկսել է գործել հանրային տրանսպորտը։ Այդ կապակցությամբ Երևանի քաղաքապետը ֆեյցբուքյան իր էջում հիշեցրել է տրանսպորտի աշխատանքի և դրանից օգտվելու նոր կարգը․
«Տանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով, իսկ վերգետնյա տրանսպորտում արգելվում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։
Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը»: