Համավարակ շուկայում: Ֆոտոռեպորտաժ Վրաստանում ամենամեծ «Լիլո» տոնավաճառում համաճարակաբանների աշխատանքի մասին
Վրաստանում Թբիլիսիի ծայրամասում գտնվող ամենամեծ «Լիլո» հագուստի տոնավաճառում հայտնաբերվել է կորոնավիրուս. հայտնի է առնվազն 11 առևտրականների վարակվելու մասին:
Շուկան չեն փակել, բայց համաճարակաբանները այնտեղ բացել են իրենց «անկյունը» և հուլիսի 24-ի առավոտվանից տոնավաճառի բոլոր աշխատակիցների զանգվածային էքսպրես-թեստավորում են անցկացնում:
Առևտրականների զգալի մասը ազգությամբ ադրբեջանցիներ են Գարդաբանի քաղաքից և Քվեմո Քարթլի մարզի մյուս շրջաններից և գյուղերից: Հենց այս մարզը վերջին օրերին դարձավ կորոնավիրուսի հանկարծակի բռնկման էպիկենտրոն: Բոլոր 11 վարակվածներն այս մարզից են:
«Լիլո» շուկան այնտեղ աշխատող հազարավոր մարդկանց համար եկամտի հիմնական աղբյուրն է: Միաժամանակ այն ոչ միայն Թբիլիսիի, այլև ողջ Վրաստանի հարյուր հազարավոր բնակիչների համար հաճախակի գնումների վայր է՝ ցածր գների և բազմազան ապրանքների մեծ ընտրության շնորհիվ:
Եթե «Լիլոն» փակվի, դա մեծ հարված կլինի շատ մեծ թվով մարդկանց համար:
Ինչ տեսք ունի «Լիլոն» այս օրերին. ֆոտոռեպորտաժ