Կանանց թլպատումը Վրաստանում քրեորեն պատժելի կդառնա
Կիսվել
Կիսվել
Կանանց թլպատումը Վրաստանում քրեորեն պատժելի կդառնա: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է բռնությանը կանանց հանդեպ և ընտանիքում, 20 օրինագիծ է պարունակում:
Այսօր կառավարության կողմից հաստատված օրինագծերից մեկը Քրեական օրենսգրքին 1332 հոդվածի ավելացումն է, որը պատիժ է նախատեսում կականց թլպատման համար:
Նախագծի համաձայն՝ կանանց թլպատումը, ինչպես նաև կնոջ վրա ճնշում գործադրելը կրոնական, ազգային կամ այլ ավանդույթների ազդեցության տակ այդ ծեսի անցկացման նպատակով կպատժվի քրեական կարգով: Նույն գործողությունը հղի, անչափահաս կամ սահմանափակ կարողություններով կնոջ հանդեպ ծանրացնող հանգամանք կհամարվի:
Վրաստանում կանանց թլպատման մասին հանրությունն իմացավ նախորդ տարվա նոյեմբերին: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) լրագրողական հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արևելյան Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում Կվարելիի շրջանի Տիվի, Սարուսո և Չանտլիսկուրե գյուղերում ապրող ավարների մոտ աղջիկների թլպատման պրակտիկան բավականին տարածված է: 20 տարուց ավելի աղջիկներին տնային պայմաններում թլպատել են: