Լուրեր Ադրբեջան․ Ռամազան տոնը նշել են առանց զանգվածային աղոթքի
Ռամազան տոնը նշել են առանց զանգվածային աղոթքի
Գլխավոր էջի լուսանկարը՝ Rachid Oucharia
Մայիսի 24–ին Ադրբեջանում նշում են Ռամազան տոնը՝ նույնանուն ծոմի ավարտը, որը մեկ ամիս է տևել։
Սովորաբար այս օրը հավատացյալները հավաքվում են մզկիթներում, որպեսզի միասին տոնական աղոթք կատարեն։ Սակայն կարանտինի պատճառով երկրի բոլոր մզկիթները փակ են, և հոգևոր առաջնորդները կոչ են արել հավատացյալներին տներում աղոթել։ Նրանք խորհուրդ են տվել տոնի առթիվ հյուրեր չընդունել, այլ նշել այն ընտանիքի հետ։
Ի տարբերություն Հյուսիսային Կովկասի՝ Ադրբեջանում մզկիթում աղոթքի արգելքն առանձնապես վրդովմունք չի առաջացրել։
Ռամազանը պարտադիր մուսուլմանական մեկամսյա ծոմի ամիս է։ Դրա ընթացքում հավատացյալ մուսուլմաններն արևածագից մինչև մայրամուտ զերծ են մնում սննդից, խմիչքից և ծխելուց։
Ընդդիամդիրներին կալանավրում են
Մեկ շաբաթում կալանավորվել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսաակցության առաջնորդ Ալի Քերիմլիի արդեն երկու թիկնապահ։ Առաջինը Նիամեդին Ահմեդովն էր, որը մեղադրվել է ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այնուհետև անմիջապես կալանավորվեց Սայիդ Մամեդզադեն զենքի կիրառմամբ խուլիգանության մեղադրանքով։ Կուսակցությունում կարծում են, որ այդ երկու մեղադրանքներն էլ շինծու են, ունեն քաղաքական դրդապատճառներ, և որ դա կուսակցության դեմ բռնաճշնումների նոր ալիք է։
- «Ադրբեջանում ապրելն իմ իրավունքն է»։ Խղճի նախկին գերի, լրագրող Աֆղան Մուխտարլին պատմել է ապագայի իր պլանների մասին
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
- Ամեն ինչ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին մեկ րոպեում
Սայիդ Մամեդզադեն հանրային հիմունքներով ապահովում էր Ալի Քերիմլիի անվտանգությունը հանրային միջոցառումներում։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ դանակով ինչ–որ մեկի վրա է հարձակվել, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»։ Դրա համար Մամեդզադեին 2-6 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ մինչ այդ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է եռամսյա կալանքը։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են, որ Մամեդզադեն կալանավորվել է, սակայն պնդում են, որ նրա ընդդիմադիր գործունեությունը կապ չունի։