Լուկաշենկոյի երդմնակալությունը, որը նման էր հատուկ գործողության։ Լուսանկարներ
Բացարձակ գաղտնիության պայմաններում և առանց նախնական իրազեկման 2020 թ-ի սեպտեմբերի 23-ին Մինսկում կայացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Ընդդիմությունն ի պատասխան կոչ է արել անհնազանդության անժամկետ ակցիա անցկացնել։
• Ռուսաստանը կգնի Բելառո՞ւսը։ Փորձագետների կարծիք
Լուկաշենկոյի դեմ զանգվածային ակցիաները շարունակվում են երկրով մեկ 2020 թ-ի օգոստոսի 9-ից, երբ կայացել են նախագահական ընտրությունները։ Ըստ ընդդիմության՝ դրանց արդյունքները կեղծվել են։
Նույն կարծիքին է Եվրամիությունը, որը համարում է «Բելառուսի ժողովրդի ժամանակավոր ներկայացուցիչ» Համակարգման խորհուրդը և նոր ընտրությունների անցկացում պահանջում։
Երդմնակալության արարողությունը չի ցուցադրվել անգամ պետական հեռուստատեսությամբ, որով այդ ժամանակ սերիալներ էին շարունակվում։
Պետական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ Լուկաշենկոն երդվել է բելառուսերենով և իր ելույթում հայտարարել, որ «գունավոր հեղափոխությունը Բելառուսում տապալվել է»։
Այդ տեղեկության հայտնվելուց հետո Բելառուսի ընդդիմության Համակարգման խորհուրդը Լուկաշենկոյի գործողությունները ոչ լեգիտիմ է հայտարարել և քաղաքացիներին կոչ արել անհնազանդության անժամկետ ակցիա իրականացնել։
Աշխարհում տասից պակաս երկրներ կան, որոնք Լուկաշենկոյին շնորհավորել են նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։ Դրանց թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։