Ինչպե՞ս էին Մայիսի 9-ը նշում Թբիլիսիում․ «Անմահ գունդ» և ակտիվիստների հակաակցիա։ Ֆոտոռեպորտաժ
Վրաստանի մայրաքաղաքում այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ երկու զուգահեռ ակցիա է անցկացվել։
Մի քանի տասնյակ մարդ էր եկել «Անմահ գունդ» ակցիային, որը Վրաստանում առաջին անգամ է տեղի ունենում։ Հասարակությունում շատերն այդ ակցիան ռուսական արշավի և պրոպագանդայի մաս են համարում։
• Նրանք քիչ են մնացել։ Երկրորդ աշխարհամարտի վրացի վետերանների պատմությունները
Որոշ մասնակիցներ պարզել էին ոչ միայն պատերազմում զոհված հարազատների դիմանկարներն, այլև Ստալինի դիմանկարն ու կարմիր խորհրդային դրոշներ՝ չնայած Վրաստանում խորհրդային սիմվոլիկան օգտագործելու արգելքին։
Երկու ակցիայի մասնակիցների միջև Վակեի այգում ոստիկանական շարասյուն էր կանգնած։ «Հակաակցիայի» մասնակիցներից մեկը ձերբակալվել է։ ՆԳՆ տվյալներով՝ նա փորձել է դրոշի պոչով հարվածել մյուս ակցիայի մասնակիցներին։
Այսօր առավոտից Վակեի այգում վետերաններ, քաղաքական գործիչներ, իշխանության և հանրության ներկայացուցիչներ են հավաքվում՝ հարգելու Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը։