«Մայիսի 4-ին ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է»: Վետերանները հիշում են, թե ինչպես են հայտնվել պատերազմում և ինչի միջով են անցել " />

Մայիսի 9-ը Վրաստանում: Նրանք քիչ են մնացել

«Մայիսի 4-ին ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է»: Վետերանները հիշում են, թե ինչպես են հայտնվել պատերազմում և ինչի միջով են անցել

Մայիսի 9-ին Թբիլիսիում՝ անհայտ զինվորի հուշարձանին, վառեցին կրակը: Այն այստեղ անմար չէ և վառվում է միայն Հաղթանակի օրը:

Այս անգամ անձրևոտ եղանակը մի փոքր փչացրեց տրամադրությունը:

Ամեն տարի Վակեի այգում զինվորական հագուստ կրող մարդիկ ավելի են քչանում, որոնք նշում են ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը: Փողոցում հազվադեպ կտեսնես տարեց մարդու, որի կուրծքը զարդարված է մեդալներով և շքանշաններով:

Մերթընդմերթ նրանք երևում են փողոցներում՝ արդեն շատ ծերացած, կռացած, փողոցում ցուպի վրա հենվելով, զգույշ, ճամփեզրով քայլելով, կարծես վախենալով խանգարել մնացած անցորդներին:

Ռազմաճակատային երաժշտության տակ վալս էլ այս տարի չեղավ. անձրև էր գալիս, ժամանակներն էլ այն չեն: Վետերանները երկար ու աշխույժ պատերազմական պատմություններ էին պատմում՝ կանգ առնելով միայն հարցնելու համար, թե արդյոք չեն հոգնեցրել իրենց պատմածով: 72 տարի է անցել, սակայն արցունքները կրկին հայտնվում են աչքերում:

«Վետերանների գործերով պետական ծառայության» տվյալներով՝ այսօր Վրաստանում Հայրենական Մեծ պատերազմի 922 վետերան կա:

Մայիսի 9-ին վրացի վետերանները միանվագ նպաստ կստանան՝ 600 լարի (մոտ 250 դոլար):

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Վրաստանը ռազմաճակատ է ուղարկել 700 հազար զինվոր՝ բնակչության գրեթե մեկ երրորդը: Նրանցից 35—ը գեներալ են դարձել: Իսկ 300 հազարը չի կարողացել տուն վերադառնալ:

Միխայիլ Մխեիձե, 94 տարեկան.

«Ես 17 տարեկան էի, երբ ինձ պատերազմ տարան: Ապրում էի Խոնիում: Կռվել եմ երրորդ ուկրաինական ճակատում, անցել Դնեպրը, Դնեպրոպետրովսկը, Կրիվոյ Ռոգը, հրետանավոր եմ եղել: Ահա աջ ձեռքիս մատները չկան: Մենք հաղթանակ տարանք ֆաշիզմի հանդեպ: Մայիսի 9-ը մեծ օր է»:

Իվլիտա Կուչաիձե, 96 տարեկան

«Ինձ պատերազմ տարան 19 տարեկանում: Ես բուժքույր էի: Մեր հոսպիտալը ռազմաճակատում էր: Մենք անցել ենք Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը: 1944թ-ին, երբ ես հոսպիտալում էի և տիֆով հիվանդ էի, ռմբակոծություն սկսվեց: Հազիվ հասցրի մահճակալի տակ մտնել: Երբ ամեն ինչ հանդարտվեց, ես չէի կարող շարժվել, շուրջբոլորս փլատակներ էին: Գոտկատեղից ներքև ոչինչ չէի զգում և այդպես պառկած էի փլատակների տակ: Այդ գիշեր ես կորցրի իմ երեք ընկերներին: Հավաքարարի վրա ինչ-որ երկաթյա բան էր ընկել, և նա մահացել էր սարսափելի մահով: Ամեն ինչ հիշում եմ, ինչպես այսօր»:

Վախթանգ Թավշավաձե, 92 տարեկան

«Ես այն ժամանակ դեռ 17 տարեկան չկայի, երբ պատերազմ գնացի: Ես ծնվել և մեծացել եմ Թբիլիսիում՝ Նախալովկայում: Իմ բոլոր ավագ ընկերներին զորակոչեցին: Ես նրանց պատերազմ էի ճանապարհում, մենք Պլեխանովի փողոցի ակումբի մոտ էինք, և այնտեղ փոխգնդապետը հարցրեց, թե ով եմ: Ինձ չէին զորակոչել, իսկ նրանք, ում զորակոչել էին, ասացին, որ ես իրենց ընկերն եմ: Նա ասաց՝ ինչ լավ տղա է: Եվ ինձ էլ տարան:

Մենք գրավեցինք Կովկասը, Չեչնիան-Ինգուշիան: Ես կես Եվրոպան եմ անցել՝ սկսած Կովկասից, Կիզլյարից: Ողջ Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Ռումինիան, Հունգարիան, այնուհետև Հարավսլավիան, հետո կրկին Հունգարիան, Չեխոսլովակիան և Ավստրիան, որտեղ ծնվել է Հիտլերը: Մենք Վիեննայից 40 կմ հեռավորության վրա էինք, երբ իմացանք Հաղթանակի մասին»:

Գրիգորի Փանասյան, 92 տարեկան

«Ես պատերազմ եմ գնացել ինքնակամ: 17 տարեկան էի: Դա արդեն 1943 թիվն էր: Գնացի որովհետև մնացածներն էին գնում, իսկ ես մենակ էի մնում: Հայտնվեցի վրացական դիվիզիայում: Սևաստոպոլի մոտ իսկական սարսափ էր, բոլոր պահերը սարսափելի էին: Ես ինքս եմ զարմանում, որ այսօր կենդանի եմ»:

Օֆելիա Կարապետյան, 91 տարեկան

«Ես 16 տարեկան էի, երբ ինձ պատերազմ տարան: Բուժքույր էի զինանոցում, խնամում էինք վիրավորներին: Ինձ շատ դուր էր գալիս ժողովրդին, մարդկանց ծառայել, ես շատ էի սիրում Ստալինին, նա իմ սերն էր: Երբ 1945թ-ին իմացանք հաղթանակի մասին, շատ ուրախացանք: Ես վիրավոր զինվորի էի բուժում, երբ եկավ այդ նորությունը»:

Նիկոլոզ Չարաշվիլի, 96 տարեկան

«Երբ ես պատերազմ գնացի, 17 կամ 18 տարեկան էի: Ապրում էի Թբիլիսիում՝ Նախալովկայում: Ինձ չէին զորակոչել, ես ինքնակամ էի գնացել: Քանի որ իմ հայրենիքը՝ Խորհրդային Միությունը ծանր վիճակում էր: Ինձ տարան հենց դպրոցից: Ես ոտքով մարտերի միջով անցնելով Ստալինգրադից մինչև Բեռլին եմ հասել մոտ 4 տարվա ընթացքում: Ամենալավը հիշում եմ այն օրը, երբ մենք հաղթեցինք ֆաշիստներին: Ես այդ մասին իմացա մայիսի 4-ին. մենք Գերմանիայում Էլբա գետի վրա էինք և հասկացանք, որ ամեն ինչ ավարտվել է»:

Ինչպես միշտ, դա չի եղել, առանց կոմունիստների



Կարդալ ավելին JAMnews-ում