Ինչպե՞ս աշխարհի համար հիշվեց 2018 թվականը
Համաշխարհային լրատվամիջոցները 2018թ-ին ամենաշատն ուշադրություն են դաձրել հետևյալ իրադարձություններին։
Բրիտանիա և Եվրամիություն․ ապահարզանը ձգձգվեց
Այս պարագայում ավելի շուտ պետք է խոսել իրադարձության բացակայության մասին։ Մեծ Բրիտանիան դեռ 2016 թ-ի մայիսին հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ մեծամասնությունը քվեարկել էր Եվրամիությունը լքելու օգտին։ Սակայն այդ օրվանից նա այդպես էլ չի կարողանում մի պլան մշակել, որը հարմար կլինի բոլորին՝ կառավարությանն, ընդդիմությանն ու Եվրամիության երկրներին։
• Ո՞վ է կողմ, որ Բրիտանիան լքի Եվրամիությունը, և ո՞վ է դեմ
Կառավարության առաջարկած պլանի վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա բրիտանական խորհրդարանում 2019թ-ի փետրվարին։ Եթե պլանը ձախողվի, երկու ճանապարհ կմնա։ Կամ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունն առանց համաձայնագրի, ինչը հսկայական վնաս կհասցնի նրա տնտեսությանը։ Կամ կրկին հանրաքվե կանցկացվի Եվրամիության կազմում մնալու վերաբերյալ։
Նախագահ Թրամփի վերաբերյալ հետաքննությունն ավարտին է մոտենում
Ավարտին է մոտենում հետաքննությունը, որն ԱՄՆ-ում իրականացվում է նախագահ Թրամփի հանդեպ Ռուսաստանի հետ դավադրության մեջ լինելու կասկածանքով։ Անցյալ տարի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը կարողացավ համագործակցություն ձևավորել քննության և այնպիսի առանցքային դերակատարների միջև, ինչպիսիք են ազգային անվտանգության նախկին օգնական Մայքլ Ֆլինը, Թրամփի նախկին անձնական իրավաբան Կոյենը, նախընտրական շտաբի նախկին ղեկավար Մանաֆորտը։
• Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ նախագահն արդյունքում ռուսական գործակալ լինել
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ 2019թ-ի փետրվարի կեսերին դատախազ Մյուլլերը կավարտի հետաքննությունն ու հաշվետվություն կուղարկի Կոնգրես։
Ջամալ Խաշոգիի սպանությունը
Ընդդիմադիր սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգին դաժանաբար սպանվեց հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ուր նա եկել էր ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը վերցնելու։ Ի պատասխան սպանությանը շատ երկրներ պատժամիջոցներ մտցրին Սաուդյան Արաբիայի հանդեպ։
Ֆրանսիա․ «դեղին բաճկոնները» հաղթում են
Զանգվածային ցույցերը Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում 2018 թ-ի աշնանը պատասխան էին ավտոմեքենաների վառելիքի գները բարձրացնելու կառավարության որոշմանը։ Դրան հետևած բողոքի ցույցերն ամենաբազմամարդն էին 1968թ-ից ի վեր։ Երբեմն դրանք վերածվում էին ոստիկանության հետ ագրեսիվ բախումների։
• Ցույցեր Ֆրանսիայում․ ով՝ ինչին է կողմ և ինչին՝ դեմ
Ցուցարարների ճնշման տակ, — նոր շարժման անունը գալիս է դեղին բաճկոններից, որոնք պարտադիր կրում են ֆրանսիացի վարորդները, — նախագահ Մակրոնը չեղարկեց իր որոշումն ու բանակցություններ սկսեց։
Անգելա Մերկելն Էլ Գերմանիայի առաջնորդը չէ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լքեց իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահի պաշտոնն ու էլ չի առաջադրի իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին։
Մերկելը կանցլերի պաշտոնն է զբաղեցնում 2005թ-ից։
Կուսակցությունում նրան փոխարինեց Սաար Աննեգրետ շրջանի նախկին վարչապետ Կրամպ-Կարենբաուերը։ Երկու տարուց ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում նա կզբաղեցնի կանցլերի պաշտոնը։
Գերմանական լրատվամիջոցների գնահատականով՝ Մերկելից նրա գլխավոր տարբերությունը Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ նրա ավելի քննադատական վերաբերմունքն է։
Կլիմայական փոփոխություններ․ 12 տարի է մնացել միջոցներ ձեռնարկելու համար
2018թ-ի վերջին հրապարակվեց հատուկ գիտական խմբի զեկույցը, որը կազմվել էր ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից կլիմայական փոփոխություններն ուսումնասիրելու համար։
Այդ զեկույցը դարձավ գլխավոր համաշխարհային սենսացիա։ Դրա հեղինակները պնդում են, որ մարդկությանը 12 տարի է մնացել։ Եթե մինչև 2030թ-ն այն արմատապես չկրճատի վնասակար արտանետումները մթնոլորտ, կյանքը Երկրի վրա անճանաչելիորեն կփոխվի։
#MeToo շարժումը
ԱՄՆ-ում այս շարժումն առաջացավ այն բանից հետո, երբ հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքներ առաջադրվեցին։ Մեկ տարում շարժմանը միացան միլիոնավոր կանայք ողջ աշխարհում։
ԱՄՆ դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից
Այն կնքվել էր 2015թ-ին և Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումից հրաժարում էր ենթադրում տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։
Ոչ մի այլ երկիր չմիացավ ԱՄՆ-ին նույնիսկ Իրանի հետ կապ պաշտպանող ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի տակ։
Կտրուկ սրացում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
МВС України спецзасобами отримало доступ до відео провокації -тарана російського прикордонного корабля “Дон” українського судна. Перехоплене відео знято російськими, чутні команди — це піде доказом в міжнародний суд!
Агресія! Гуртуемось та очікуємо реакції дружніх країн! pic.twitter.com/f0e9hFB1BT— Arsen Avakov (@AvakovArsen) November 25, 2018
2018թ-ի նոյեմբերին ռուս սահմանապահները գրոհեցին և գրավեցին երեք ուկրաինական ռազմանավ։ Ուկրաինացի երեք նավաստի վիրավորվեց, ընդհանուր առմամբ 24 մարդ կալանավորվեց, նրանք գտնվում են ռուսական բանտում։ Դա տեղի ունեցավ Կերչի նեղուցում, որը, երկու երկրների միջև պահմանագրի համաձայն, համարվում է համատեղ օգտագործման ջրային տարածք։
Պուտինը՝ չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահ դարձավ։ Դա տեղի ունեցավ ի հեճուկս սահմանադրությունում ամրագրված ուղիղ արգելքի, որ մեկ անձը չի կարող երկու ժամկետից ավել զբաղեցնել այդ պաշտոնը։
• Ի՞նչ սպասի Ռուսաստանն ու աշխարհը Վլադիմիր Պուտինի հաղթանակից
Հյուսիսային և Հարավային Կորեաները դուրս են գալիս պատերազմի վիճակից
Հյուսիսային և Հարավային Կորեաները հայտարարեցին պատերազմի վիճակը ֆորմալ առումով դադարեցնելու մտադրության մասին, որում նրանք գտնվում են 1953թ-ից։ 2018 թ-ի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին այդ երկրների թիմերը նույն դրոշի ներքո հանդես եկան։
Մեգան Մարքլ․ առաջին անգամ անգլիական թագավորական ընտանիքի պատմության մեջ
Ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը դարձավ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը և անգլիական թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին սևամորթ անդամը։