Մեկնաբանություն. ինքնամեկուսացումը, լճացումը, ագրեսիվությունը Ռուսաստանի հեռանկարների ցուցակում հիմնականն են " />

Ի՞նչ սպասի Ռուսաստանն ու աշխարհը Վլադիմիր Պուտինի հաղթանակից

Մեկնաբանություն. ինքնամեկուսացումը, լճացումը, ագրեսիվությունը Ռուսաստանի հեռանկարների ցուցակում հիմնականն են

Տոն Մոսվկայի Մանեժնայա հրապարկում ի պատիվ այն իրադարձության, որ Վլադիմիր Պուտինը 4-րդ անգամ Ռուսաստանի նախագահ է դարձել: Լուսանկարում վերնաշապիկի վրա գրված է «Ղրիմ»: 2018թ-ի մարտի 18: REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ռուսաստանում 2018թ-ի մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 67.5 տոկոս: Վլադիմիր Պուտինը հաղթել է 76.7 տոկոս ձայների մեծամասնությամբ:

Կենտրոնական ընտրկան հանձնաժողովը հաղորդել է, որ Պուտինի օգտին է քվեարկել 55.2 մլն մարդ. և դա բացարձակ ռեկորդ է Ռուսաստանում կայացած ընտրությունների ամբողջ պատմության ընթացքում:

Այս ընտրություններին Վլադիմիր Պուտինին ցուցաբերված աննախադեպ աջակցությունը պարզ բացատրություն ունի: Այդ աջակցությունն երեկ չի առաջացել, այլ կուտակվել է երկար տարիներ: Ոստիկանական ամենաթողության և պրոպագանդայի տարիների և տասնամյակների ընթացքում: Այդ պատճառով էլ, երբ ՌԴ քաղաքացիներին ասացին, որ նրանք պարտավոր են այցելել ընտրատեղամասեր և իրենց քվեն տալ գործող իշխանության համար, նրանք իրենց համար առավել անվտանգ համարեցին ենթարկվել: Ճիշտ է, ընտրություններին չմասնակցած 30մլն ընտրողներն այն բանի ցուցանիշն են, որ ոչ բոլորն են վախեցել և տրվել պրոպագանդային:

Ի՞նչ սպասի Ռուսաստանն ու աշխարհն այդ հաղթանակից:

Ներքին քաղաքականություն

Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավի գլխավոր թեման մոտավորապես այսպես էր հնչում. «Ռուսաստանը թշնամիների օղակում է»: Հենց այս թեզով էր նա արդարացնում բանակի և հատուկ ծառայությունների համար պետական ծախսերի աճն ու առողջապահության և կրթության կարիքների վրա ծախսերի կրճատումը: Այդ քաղաքականությունը նա շարունակելու է վարել:

Միայն նախորդ տարի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել 397 արտասահմանյան գործակալների մերկացման մասին:

Վլադիմիր Պուտինի և նրա գաղափարների հակառակորդները պետք է բարդ ժամանակների պատրաստվեն: Նրանց քաղաքական և ֆիզիկական ճնշում է սպասվում:

Առաջին հերթին, հարվածը հասցվելու է բնակչության հետ նրանց հաղորդակցության գլխավոր միջոցին՝ համացանցին: Ընտրություններից առաջ համացանցի խնդիրներով Պուտինի խորհրդական Գերման Կլիմենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է համաշխարհային ցանցից անջատվելուն:

 2018թ-ի սկզբին ՌԴ պետական սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է բնակչության հատուկ հարցման արդյունքները: Հարցվածներին հարցրել էին, թե արդյոք նրանք կցանկանային ստանալ առանձին, հուսալիորեն պաշտպանված ինտերնետ, որը հասանելի կլինի միայն ընտրյալ երկրներին: Պարզվել էր, որ յուրաքանչյուր երրորդ հարցված լավ միտք է համարում համաշխարհային ցանցից անջատվելը և այդպիսի առանձին համացանց ստեղծելը Բելառուսի և Չինաստանի հետ համատեղ: .

«Մենք զգուշացնում ենք ևս մեկ անգամ. երկիրը շարժվում է դեպի վտանգավոր անդունդ, առջևում վատ ժամանակներ են, և դա կանխելու հնարավորություններ շատ քիչ են մնացել», – ասվում էր այս ընտրություններին Վլադիմիր Պուտինի հակառակորդ Գրիգորի Յավլինսկու հայտարարությունում:

Ռուսաստանի ընտրատեղամասերից շատերում ստեղծագործ մոտեցում էին ցուցաբերել: Որոշներում հենց քվեարկության դահլիճում համերգներ էին անցկացվում, մյուսներում բլիթների, կարկանդակների և բանջարեղենի վաճառք էին կազմակերպել էժան գներով: Իսկ որոշներում բուժքույրեր էին նստած և չափում էին բոլորի ճնշումն անվճար: Տեսանյութը՝ Reuters

Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի նախագահական ընտրություններին գրեթե բացակայում էր մրցակցությունը, դրանց արդյունքը կանխորոշված էր, ասված է ԵԱՀԿ հայտարարությունում, որը միակ հեղինակավոր միջազգային կազմակերպությունն էր, որ դիտորդներ էր ուղարկել ՌԴ նախագահի ընտրություններին:

Հատկանշական է նաև այն պետությունների ղեկավարների ցանկը, որոնք Վլադիմիր Պուտինին շնորհավորել են հաղթանակի առթիվ ընտրություններից անմիջապես հետո: Համաշխարհային առաջնորդներից այդ ցուցակում առկա է միայն Չինական ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինի անունը, որը վերջերս իրենց դարձրել է երկրի գերթե հավերժ ղեկավար: Հարավային Կովկասի երկրների առաջնորդներից Վլադիմիր Պուտինին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վլադիմիր Պուտինի միջազգային մեկուսացումը առաջիկա ժամանակներս կուժեղանա՝ կապված հետևյալ հանգամանքների հետ.

Ղրիմի բռնակցման և Դոնբասում միջամտության համար միջազգային պատժամիջոցների պահպանում,

• ԱՄՆ պատժամիջոցների խստացում 2016թ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության համար

• Նոր պատժամիջոցների կիրառման բարձր հավանականություն մալայզիական «Բոինգի» վերաբերյալ տրիբունալի արդյունքում, Մեծ Բրիտանիայի տարածքում մարտական թունավոր նյութի կիրառման և Սիրիայում ռազմական հանցագործությունների համար:

Արդյունք

«Նոր քաղաքական ցիկլը զարգանալու է երեք անբարենպաստ գործոնների ճնշման տակ. տնտեսության շարունակական լճացում, Ռուսաստանի միջազգային մեկուսացում 2024թ-ից հետո ռեժիմի պահպանումն ապահովելու անհրաժեշտություն», – լրագրողներին ասել է առաջատար ռուս քաղաքագետներից մեկը՝ Կիրիլ Ռոգովը:

Նրա կարծիքով՝ «հարցը միայն այն է, թե արդյոք էլիտան և ժողովուրդը կհամաձայնեն առանց առարկելու վերադառնալ պատերազմական ժամանակներ, դեպի ուր նրանց հրում է ներկայիս իշխանությունը»:

«Ներկայիս ավտորիտար ռեժիմն իր անզորությամբ ձգտում է դեպի ամբողջական իշխանության, և այն վտանգավոր է նրանով, որ դրա ապրելու միջոցը տաբուներն ու կանոնները խախտելն է», – իրավիճակն այսպես է մեկնաբանում Ռուսաստանի ատաքին քաղաքականության հեղինակավոր մասնագետ Լիլյա Շևցովան:

Արժե սպասել, որ մոտ ապագայում Վլադիմիր Պուտինի ռեժիմի ներքին թուլությունն անխուսափելիորեն նրան կստիպի արտաքին քաղաքականությունում ավելի ագրեսիվ լինել իր բնակչությանն ապացուցելու համար, որ միայն նա է ունակ պաշտպանելու ժողովրդին արտաքին սպառնալիքներից:

Պուտինը թերևս կվախենա ԱՄՆ և Եվրամիության հետ ուղիղ կոնֆլիկտից: Եվ դա նրան առանձնապես վտանգավոր կդարձնի նրանց համար, ում վրա նա չի վախենա թափել այդ զայրույթը, խոսքը գնում է հետխորհրդային երկրների մասին, ընդհանուր առմամբ, և Հարավային Կովկասի պետությունների մասին, առաջին հերթին:

 

Տեսանյութում փողոցային քաղաքական ակցիա է ռուսական Եկատերինբուրգ քաղաքում 2018թ-ի մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Ակցիայի կարգախոսը ցենզուրայից դուրս է: «…իս չէ, պարում ենք»: 100 մարդ, 50 զույգ պարում են սառցապատ լճի սառույցին: Որոշակի պահի զույգերը կանգ են առնում, պարընկերներն իրարից հեռացող մի քանի քայլ են անում, և վերևից երևում է այդ կարգախոսը, որը կարծես մարդկային մարմիններով գրված լինի, և պարը շարունակվում է:


Կարդալ ավելին JAMnews-ում