Ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ, Ուկրաինայի և Ռուսաստանի վարկածները, ՆԱՏՕ-ի և Եվրամիության արձագանքը" />

Ուկրաինական նավերը գնդակոծվել և գրավվել են Ռուսաստանի կողմից։ Կան վիրավորներ

Ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ, Ուկրաինայի և Ռուսաստանի վարկածները, ՆԱՏՕ-ի և Եվրամիության արձագանքը

Ի՞նչ է տեղի ունեցել

Նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները գնդակոծել են, խոյահարել և գրավել ուկրաինական երեք ռազմանավ, որոնք Սև ծովից ուղևորվում էին դեպի Ազովի ծով։

Այս տեսանյութում, որը վերբեռնված է այդ թվում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի Թվիթերի էջում, երևում է, թե ինչպես է ռուսական նավը միտումնավոր և ագրեսիվ կերպով խոյահարում ուկրաինական նավաքարշը (բուքսիր)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ տեսանյութում ոչ նորմատիվային խոսք է հնչում։

• Ուկրաինա և Ռուսաստան. հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

• «Տրանսպորտային պատերազմն» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խորանում է։ Ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ սպասել

• Ռուսաստանը՝ համաշխարհային կիբերբանակների թոփ հնգյակում

Իրադարձությունների հաջորդականությունը հետևյալն է։

• Ռուսաստանը նոյեմբերի 25-ի առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական ռազմական նավերը խախտել են ռուսական սահմանը։ Նրանք Սև ծով են դուրս եկել և ուղևորվել դեպի Կերչի նեղուց՝ նախօրոք նավերի անցման համար հայտ չներկայացնելով, հաղորդել է Ռուսաստանը Անվտանգության դաշնային ծառայությունը։

• Ռուսական սահմանապահ նավը  խոյահարել է ուկրաինական նավաքարշը, որին երեք ռազմական նավ էր հետևում։

• Ռուսաստանը փակել է նեղուցը քաղաքացիական նավերի համար, մարտական ինքնաթիռները սկսել են պարեկություն անել Կերչի նեղուցում։

• Ուկրաինան մեղադրել է Ռուսաստանին «բացահայտ ագրեսիվ գործողությունների համար»։

• Նոյեմբերի 25-ի երեկոյան Ուկրաինան հաղորդել է, որ ռուս զինվորականները գնդակոծել են և գրավել ուկրաինական նավերը։ Հաղորդվել է, որ երեք նավ՝ «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» հրետանային մոտորանավերն, ինչպես նաև «Յանի Կապու» ռեյդային բուքսիրն, Օդեսայից ուղևորվում էին դեպի Մարիուպոլ և միջազգային ջրերում են եղել։

• Ուկրաինան հաղորդել է, որ վիրավորում է ստացել ուկրաինացի վեց զինծառայող։ Գրավված նավերի անձնակազմն ընդհանուր առմամբ 20 մարդուց է բաղկացած։

• Նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան (ավելի շուտ՝ գիշերվա կեսին) Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդել է, որ ձերբակալվել է ուկրաինական երեք նավ, վիրավորվել է ուկրաինացի երեք զինծառայող։ Վիրավորներին օգնություն է ցուցաբերվել, քրեական գործ է հարուցվել ՌԴ պետական սահմանը Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի կողմից խախտելու փաստի առթիվ։ Ձերբակալված ուկրաինական նավերը տեղափոխվել են Կերչի նեղուց, հաղորդել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

Ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքը հետևում է իրավիճակին ուղիղ եթերում

Միայն Ռուսաստանն է Կերչի նեղուցն իր տարածքը համարում, ոչ մի ուրիշ երկիր այդ դիրքորոշմանը չի աջակցում։

© 2018 Google

Կերչի նեղուցը, որում տեղի է ունեցել միջադեպը, միացնում է Ազովի և Սև ծովերը։

2003թ-ին ռուս-ուկրաինական պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն այդ երկու երկրների դրոշներով նավերն այնտեղ նավարկության ազատություն ունեն։

Սակայն 2014թ-ին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը Կերչի նեղուցը համարում է իր տարածքային ջրերը։

Ղրիմը Ռուսաստանի կողմից բռնակցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայում զանգվածային ցույցերի արդյունքում իշխանափոխություն է տեղի ունեցել, և ռուսամետ նախագահ Յանուկովիչը փախչել է երկրից։ Այդ իրադարձությունների մեկ այլ հետևանք դարձավ արևելքում երկու ինքնահռչակ հանրապետությունների՝ Դոնեցկի և Լուգանսկի ձևավորումը, որոնք Ռուսաստանից աջակցություն են ստանում, այդ թվում՝ ռազմական։

 

Աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում, այդ թվում՝ նրա մերձավոր դաշնակիցներ Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը։

Ուկրաինայի արձագանքը

Կիևում կայացել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը, որին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն կողմ է արտահայտել ռազմական դրություն մտցնելուն։

• «Ուկրաինական» Սահակաշվիլիի չորս տարբերություն «վրացականից»

 Կարծիք․ ինչո՞ւ Պուտինի բախտն էլ չի բերում

Սպասվում է, որ նոյեմբերի 26-ին այդ հարցը կուսաումնասիրվի Գերագույն Ռադայի արտահերթ նիստի ժամանակ։

Պորոշենկոն խոստացել է, որ ռազմական դրությունը չի նշանակելու անհապաղ մոբիլիզացիա։ Ըստ նրա՝ այն չպետք է բերի քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման։

Սակայն արդեն նոյեմբերի լույս 26-ի գիշերն Ուկրաինայի ռազմական ուժերը լիակատար մարտական պատրաստության վիճակում էին։

Ռուսաստանի արձագանքը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինային մեղադրել է սադրանքի համար։

«Մեծ ճանապարհի ավազակները», – գրել է Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։

«Մեթոդներն էլ են ավազակային․ սկզբում՝ սադրանք, այնուհետև՝ ուժային ճնշում, իսկ հետո՝ ագրեսիայի մեղադրանք»։

 

Միջազգային արձագանք

ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում հայտարարել են, որ հետևում են Կերչի նեղուցում իրավիճակի զարգացմանը, և կոչ են արել կողմերին սրացում թույլ չտալ։

ՆԱՏՕ-ի հայտարարությունում, այդ թվում, խոսվում է նաև այն մասին, որ դաշինքն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ ՆԱՏՕ- ն Ռուսաստանին է դիմում կոչով՝ ապահովել ուկրաինական նավերի անարգել մուտքն Ազովի ծովի նավահանգիստներ։

Եվրամիության ղեկավարությունը Ռուսաստանին կոչ է արել նաև վերականգնել Կերչի նեղուցով ուկրաինական նավերի անցման ազատությունը, իսկ երկու կողմերին՝ «առավելագույնս զուսպ» գործել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում