Յոթ սցենար, թե ինչ եզրակացության կարող է գալ 2016թ-ի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը։" />

Արդյո՞ք կարող է պարզվել, որ ԱՄՆ նախագահն արդյունքում ռուսական գործակալ է

Յոթ սցենար, թե ինչ եզրակացության կարող է գալ 2016թ-ի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքը, տեսարան հանդիպակաց մայթին տեղակայված զինվորական խանութի պատուհանից։  2017, REUTERS/Տատյանա Մակեևա

ԱՄՆ-ում 2016թ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննման գործընթացի միջանկյալ արդյունքներն արդեն կան, երբ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Հետաքննությունը սկսվել է 2017թ-ի մայիսի 17-ին, երբ ԱՄՆ կոնգրեսը կողմ է քվեարկել այդ գործընթացի մեկնարկին։ Հատուկ դատախազ էր նշանակվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերը։

Այդ ժամանակ էլ ամերիկյան ցանցային Lawfare պարբերականն իր ընթերցողներին առաջարկեց ռուսական իշխանությունների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրության սյուժեի զարգացման յոթ հնարավոր սցենար՝ հանգամանքների զուգադիպությունից մինչև լրտեսություն։

Թրամփի խորհրդականը հիասթափեցրել է Բաքվին՝ իր մեկօրյա այցի ժամանակ չանդրադառնալով մարդու իրավունքների խնդրին

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Ստալին, Պուտին, Պուշկին․ ռուսաստանցիների հերոսները

Այժմ՝ մեկ տարի անց, մեկ այլ ամերիկյան պարբերական՝ Wired-ը, վերլուծել է տեղեկատվությունը, որն այս ընթացքում հետազոտողների խումբը բացահայտել է և հրապարակել, և իր եզրակացությունները համադրել է այն յոթ սցենարների հետ։ Wired-ի եզրակացությունը․ քննությունը հրաժարվել է արդեն առաջին չորս խնայող սցենարներից, և քննարկումներն ընթանում են հինգերորդ սցենարի մակարդակում։

Յոթ սցենար

№1 — Խոսքն իրադարձությունների և պատահականությունների հրեշավոր զուգադիպության մասին է

№2  — Թրամփին ռուսաֆիլներ են շրջապատում

№3 — Ռուսական հատուկ ծառայությունների կողմից գործողություն եղել է, սակայն այն հենց Թրամփին ուղղված չի եղել

№4 — Ռուսական հետախուզությունը փորձել է ակտիվորեն ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա, սակայն Թրամփն այդ մասին չի իմացել

№5 — Ռուսական հետախուզությունը փորձել է ակտիվորեն ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա, և Թրամփն այդ մասին իմացել է կամ պարտավոր էր իմանալ

№6 — Ռուսաստանը Թրամփի վերաբերյալ վարկաբեկող նյութեր ունի

№7 — ԱՄՆ գործող նախագահը Ռուսաստանի գործակալ է

Այսօրվա հետաքննությունն արդեն ընտրում է №5 և №6 տարբերակների միջև։

Wired-ի հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ տվյալ պահին ԱՄՆ գործող նախագահը ներգրավված է ոչ թե մեկ, այլ երկու քրեական հետաքննություններում

• ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը,

•  Դոնալդ Թրամփի հետ սիրավեպի մասին տվյալների բացահայում թույլ չտալու նպատակով պոռնոդերասանուհի Ստորմի Դենիելսին ապօրինի վճարումների մասին գործը։

Առաջինը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, երկրորդը՝ Նյու Յորքի դատախազությունը։

Վերլուծելով մեղադրանքները, որոնք այս երկու գործերի շրջանակում ներկայացվել են Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին և անձնական իրավաբան Մայքլ Քոյենին, պարբերականը տագնապալի եզրակացության է գալիս այժմ ընտրությունն ընթանում է №5 և №6 տարբերակների միջև։

Դա նշանակում է․ ռուսական հետախուզությունն ակտիվորեն միջամտել է ամերիկյան նախագահական ընտրություններին, և Թրամփն իմացել է այդ մասին կամ պետք է իմանար։ Կամ ռուսական կողմը Թրամփի մասին վարկաբեկող նյութեր ունի։

Թե ինչպես են հավաքագրել Թրամփին․ Wired-ի վարկածը

2016թ-ի ամռանից ռուսական հետախուզությունը բազում փորձեր է ձեռնարկել ստուգելու, թե արդյոք կարող է «Թրամփի հետ գործ ունենալ», կարծում են Wired-ի հրապարակման հեղինակները։

Դրա համար օգտագործվել են նրա ընտանիքի անդամները՝ փեսա Ջարեդ Քուշներն ու Դոնալդ Թրամփ-կրտսերը, նրա փաստաբան Մայքլ Քոյենը, նախընտրական շտաբի աշխատակից Ջորջ Պոպադոպուլոսն ու ազգային անվտանգության գծով նախագահի ապագա խորհրդական Մայքլ Ֆլինը։

Նրանք բոլորը ոչ միայն ակտիվորեն պատասխանել են Մոսկվայի առաջարկներին, այլև իրենք են նախաձեռնել ամեն հնարավոր կապ և բանակցություններ։ Այդ թվում, ակտիվորեն քննարկվել է ՌԴ մայրաքաղաքում Թրամփի ընկերության շինարարական նախագիծը։

Այդ նախագիծն իրականացվել է, սակայն դրա մասին բանակցությունները վարվել են նախընտրական արշավի ժամանակ և Թրամփին նախագահ ընտրելուց հետո։

Թրամփը բազմիցս հերքել է, որ Ռուսաստանում բիզնես-շահեր ունի, և ռուսական կողմն իմացել է, որ դա սուտ է․ և դա ինքնին ԱՄՆ նախագահին շանտաժի ենթարկելու գործիք է տվել նրան, գրում է Wired-ը։

Պարբերականը հիշեցնում է նաև այն բազմաթիվ տվյալների մասին, որ ռուսական իշխանությունների ձեռքում այլ վարկաբեկող նյութեր կան, որոնք ձեռք են բերվել Թրամփի ռուսաստանյան այցերի ժամանակ։

Ամենաակնհայտն ամենահավանակա՞նն է

Ամենաակնհայտ սցենարը միշտ ամենահավանականն է, պնդում է Wired-ը։

Եվ այն հետևյալն է․ ռուսական իշխանությունների հետ Թրամփի բիզնես կապերը նախագահական ընտրություններում վերածվել են դավադրության։

Պարբերականը փորձաքննության համար դիմել է առաջատար ամերիկյան վերլուծաբան Ջեֆրի Թոբինին։ Ահա նրա եզրակացությունը

«Կարևոր է գնահատական տալ նրան, որ Դոնալդ Թրամփը գործնական բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ և միաժամանակ առաջարկել փոխել այդ երկրի հանդեպ քաղաքականությունը»։


Կարդալ ավելին JAMnews-ում