Թոֆիկ Յագուբլուն դադարեցրել է հացադուլը․ դատարանը փոխել է խափանման միջոցը
Բաքվի վերաքննիչ դատարանի վճռով Թոֆիկ Յագուբլուի նկատմամբ որպես կալանք ընտրված խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։ Դա տեղի է ունեցել հայտնի ընդդիմադրի հացադուլի 18-րդ օրը։ Երեկ հայտարարվել էր, որ վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է սեպտեմբերի 28–ին։
2020 թ–ի սեպտեմբերի 18–ի ցերեկը հայտարարվել է ժամը 16:00–ին կալանքի վերաբերյալ դատարանի որոշման մասին Թոֆիկ Յագուբլուի վերաքննիչ բողոքի քննության մասին։
Բաքվի վերաքննիչ դատարանի շենքի դիմաց Յագուբլուի կողմնակիցներն ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքվել։ Դատարանի որոշումից հետո ընդդիմադիր գործիչը լքել է հիվանդանոցը, որտեղ բժիշկների վերահսկողության տակ էր գտնվում, և տուն է վերադարձել։
Հայտարարվել է, որ Յագուբլուն դադարեցում է հացադուլը, որը 18 օր է տևել։
Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել է 2020 թ–ի մարտի 22–ին խուլիգանության մեղադրանքով։ Ըստ քրեական գործի նյութերի՝ նա վթար է իրականացրել և ծեծել մյուս մեքենայի մեջ գտնվող ամուսնական զույգին։
Յագուբլուն ազատազրկվել էր նաև 2014-2016 թթ–ին զանգվածային ցույցերի կազմակերպման մեղադրանքով։ Այնուհետև նա 30–օրյա կալանքի էր դատապարտվել Բաքվում 2019 թ–ի հոկտեմբերի 19–ին ընդդիմության ցույցին մասնակցելու համար։
Դատարանի վճռի հրապարակումից մեկ օր առաջ Թոֆիկ Յագուբլուն հացադուլ էր հայտարարել մինչ իր ազատ արձակումը։