Թուրքիայի նախագահ. Թուրքական զորքերը զբաղեցրել են սիրիական Էլ-Բաբ քաղաքի կենտրոնը
Թուրքական զորքերն ու սիրիական ապստամբները զբաղեցրել են սիրիական Էլ-Բաբ քաղաքի կենտրոնն՝ այդտեղից դուրս մղելով«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս խոսքով, ԻՊ ուժերը նահանջում են, և քաղաքի ամբողջական գրավումը ժամանակի հարց է:
100 հազար բնակչություն ունեցող և Թուրքիայի սահմանից 30կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի համար մարտերը սկսվել են նախորդ տարվա օգոստոսից, երբ Թուրքիան «Եփրատի վահան» կոդային անվանմամբ գործողություն սկսեց ԻՊ զինյալներին, ինչպես նաև նրա համար կռվող սահմանամերձ շրջանների քրդական կազմավորումներին ետ մղելու համար: Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, գործողության մեկնարկի օրվանից սպանված թուրք զինծառայողների թիվը հասնում է 67-ի:
Թուրքական զորքերից բացի Էլ-Բաբի վրա հարավ-արևմտյան ուղղությամբ հարձակումը վարում է նաև Բաշար Ասադի բանակը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ: Ռուսաստանը նույնպես համակարգում է իր հարվածները Թուրքիայի հետ:
Սիրիայում կոնֆլիկտի սկզբից՝ 2012թ-ի գարնանից, Էլ-Բաբն արագ հայտնվեց ապստամբների վերահսկողության տակ, այնուհետև գրավվեց ԻՊ կողմից 2013-2013թթ-ի ձմռանը:
Էլ-Բաբի գրավումն առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար. այդպիսով Անկարան պատրաստվում է Թուրքիայի սահմանին երկու քրդաբնակ շրջանների՝ Աֆրինի և Կոբանիի միավորմանը խոչընդոտել:
Քաղաքացիական պատերազմը Սիրիայում ընթանում է 2011թ-ից, զոհերի թիվն, ըստ ՄԱԿ տվյալների, գերազանցել է 300 հազար մարդը: Մինչև 7 մլն սիրիացի փասխտական է դարձել: