Թբիլիսիում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով յոթ մարդ է մահացել
Յոթ մարդ է մահացել Թբիլիսիի Քեթևան Ցամեբուլիի պողոտայի բնակելի շենքերից մեկում գազի թունավորման հետևանքով։
Յոթն էլ տղամարդ են, որոնք աշխատում էին «Լիբերթի բանկի» շինհրապարակում։ Բնակիչներն ասում են, որ նրանք միասին մեկսենյականոց բնակարան էին վարձակալում, որը ջեռուցվում էր կենցաղային ինքնաշեն տաքացուցիչով։
Յոթի մահվան պատճառն էլ եղել է CO գազով թունավորումը, որն առաջացել է և կուտակվել բնակարանում տաքացուցիչի անսարքության հետևանքով։
«Կազտրանսգազ» ընկերությունում, որը Թբիլիսիի գազամատակարարման պատասխանատուն է, հայտարարում են, որ իրենք վերջերս պլանային ստուգման ժամանակ ապամոնտաժել են այդ բնակարանի ինքնաշեն տաքացուցիչը, սակայն բնակիչները կրկին վերականգնել են այն։