Ընտրություններն ԱՄՆ-ում. ընտրողները կողմ են քաղաքական գործիչների նոր սերնդին և դեմ են Թրամփին
Ռեկորդային թվով կանայք, ազգային և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են մտել ամերիկյան քաղաքականություն
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացան տարբեր մակարդակների ընտրություններ: Դրանցից ամենակարևորը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն էին, որոնց արդյունքում վերին պալատը թարմացվում է մեկ երրորդով, իսկ ներքինն՝ ամբողջությամբ:
Ընտրությունների գլխավոր արդյունքն այն է, որ ներքին պալատի մեծամասնությունն այժմ պատկանում է Դեմոկրատական կուսակցությանը:
• Թրամփի մեքենայություննե՞ր, թե՞ նախագահ Էրդողանի իշխանության ոչ կոմպետենտություն
• Ուկրաինա և Ռուսաստան. հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ
Ամենակարևոր միտումը, որն արտահայտվեց այդ ընտրություններին, քաղաքական գործիչների նոր սերնդի ի հայտ գալն էր:
Այսուհետ կանայք կզբաղեցնեն 435 տեղերից 90-ը: Նրանց մեծ մասը Դեմոկրատական կուսակցությունից է:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատ կմտնի երկու մուսուլման կին՝ պաղեստինյան ծագմամբ ամերիկացի և փախստական Սոմալիից:
Եվ կրկին Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ ներկայացված կլինի բնիկ ժողովուրդների երկու ներկայացուցիչ:
Դաշնային մակարդակի օրենսդիրների շարքում է հայտնվել նաև առաջին բացահայտ լեսբուհին: Իսկ Կոլորադո նահանգը տեղական ընտրությունների արդյունքում գլխավորել է բացահայտ միասեռական՝ առաջինն ԱՄՆ նահանգապետի պաշտոնում:
Նախագահ Թրամփի համար ընտրությունների արդյունքը վատ նորություն է: Այժմ Ներկայացուցիչների պալատը հնարավորություն է ստացել նրա գործունեության լայնամասշտաբ հետաքննություն իրականացնել և անպայման կօգտվի դրանից:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վերաբերյալ գլխավոր կասկածը 2016թ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հետ դավադրությունն է, որոնց ժամանակ գրանցվեց Ռուսաստանի ապօրինի միջամտություն: